Ճապոնիայի նորանշակ կայսրն ուղերձով դիմել է ժողովրդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Ճապոնիայի նորանշակ կայսրն ուղերձով դիմել է ժողովրդին

12:26 01.05.2019

Ճապոնիայի նորանշանակ կայսր Նարուհիտոն ժողովրդին հղած իր առաջին ուղերձում խոստացել է գործել համաձայն սահմանադրության և ժողովրդի կամքի, նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին կայսր Ակիհիտոյին, գրում է Korrespondent-ը:

«Ես երդվում եմ, որ կգործեմ համաձայն սահմանադրության  և կիրականացնեմ իմ պարտականությունները որպես պետության և Ճապոնիայի ժողովրդի միասնության խորհրդանիշ՝  ժողովրդին մշտապես ներկայացնելով իմ մտքերը: Ես անկեղծորեն աղոթում եմ ժողովրդի երջանկության, երկրի հետագա զարգացման և աշխարհի խաղաղության համար»,- ասել է նա:

Նոր կայսրը նաև նշել է, որ կառավարելիս հաշվի է առնելու է իր հոր` Ակիհիտոյի և Ճապոնիայի նախկին կայսրերի անցած ճանապարհը:

Հիշեցնենք, որ Նարուհիտոն պաշտոնապես ստանձնել է միապետի գահը: Համաձայն թագաժառանգի հոր՝ կայսր Ակիհիտոյի  որոշման՝ Նարուհիտոյի կողմից միապետի լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել Տոկիոյի ժամանակով կեսգիշերին: Դրանից մեկ օր առաջ երկրում անցկացվել է 85-ամյա միապետի՝ թագից հրաժարվելու և այն 59-ամյա թագաժառանգին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:

Մայիսի 1-ից սկսվել է Նարուհիտոյի կառավարման դարաշրջանը:

Իր ելույթում թագաժառանգը նշել է, որ Ճապոնիայում իր գահակալումից ի վեր սկսվելու է նոր դարաշրջան, որը կոչվելու է Ռեյվա՝ «Գեղեցիկ հարմոնիա»: Նրա հոր գահակալման դարաշրջանը կոչվում էր Հեյսեյ՝ «աշխարհի ձեռքբերում»:

Reuters լրատվական գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, թե ինչպես են մարդիկ տոնում նոր կայսրի նշանակումը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

BACK_TO_TOP