17:34 01.05.2019
ՀՀ կառավարության՝ մայիսի 2-ի նիստում կքննարկվի «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:
ՀՀ կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները:
1. Նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրի տեսակներին և ըստ էության սահմանում, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով:
2. Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի Օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով պայմանավորված ևս:
3. Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...