15:22 01.05.2019
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրու գազանանոցի առյուծներին քնեցնելու խնդրին, հետաքրքրվել են, թե՞ նա է կոչ արել քնեցնել կենդանիներին:
«Ես հիշում եմ զանգի պատճառը, որ չունեն տեղ, սնունդ, հնարավորություն, և եթե մի կառույց չունի համապատասխան մոտեցում, պիտի լինի պետական կառույցների տակ: Ես կոչ եմ արել դիմել թե՛ տեսչությանը, թե՛ նախարարություններին, որոնք պետք է տրամադրեին միջոցներ, բայց չունենալով հնարավորություն՝ միջազգային ալիքի մեծ վատ լուրը, որը «Դեյլի մեյլն» էր հրապարակել, դրամաշնորհներ էին հավաքվել, որով փորձում էին օգնել: Միակ կառույցը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է, որը հանձն առավ այդ կենդանիներին վերցնել և կառուցել ապաստարան, որ կարողանան ավելի լավ պայմաններում ապրել, որից հետո նպատակ կար տեղափոխել Անգլիա, կառուցել ազատավանդակ, ինչը տեղի չունեցավ, և քանի որ մենք ունեինք ազատավանդակ, 8 մլն դրամ այդ գումարներից նվիրատվություն է արվել Կենդանաբանական այգուն, կենդանիները տեղափոխվել են այստեղ»,- ասաց նա:
Հարցին, թե ինքն է կոչ արել Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին քնեցնել, պատասխանել է.
«Ես, որպես այդպիսին, Կենդանաբանական այգու տնօրենի հետ չեմ խոսել, մի մարդու հետ եմ խոսել, ով պահում էր, մի ծերունի էր, որի հետ բանակցությունների ընթացքում նույնիսկ վագոն-տնակը, որ պետք է տեղափոխեին, պահանջեցին գումար: Իսկ որ ես ասեի, որ բոլոր կենդանիներին պետք է քնեցնել, նման բան չի եղել: Կենդանաբանական այգին պետք է կանոնակարգվի օրենքով, երբ նշում եք Գյումրու կենդանաբանական այգի, դրա իրավական կարգավիճակը գոյություն չունի, եղել է անհատ, ով պահել է, չի կարողացել կառավարել, և հայտնվել են անօգնական վիճակում, դա ուրիշ հարց է»:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...