15:57 02.05.2019
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանն էր դիմել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով:
Նախագծի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործող օրենքով՝ ԱԺ պատգամավորն իրավունք ունի առաջարկություններով և տեղեկություններ ստանալու համար դիմել Գործադիրին, դրա համար նախատեսված է 21-օրյա ժամկետ: Նախագծի հեղինակը կարծում է, որ այստեղ անհամաչափություն կա Տեղեկատվության ազատության մասին օրենքի հետ: Այդ օրենքով պետական մարմինները պետք է հարցումներին պատասխանեն հնգօրյա ժամկետում, իսկ եթե չեն պատասխանում, պետք է ասեն՝ որքան ժամանակում կպատասխանեն: Պատգամավորը նշել է՝ նույն երաշխիքները պետք է լինեն իրենց դեպքում: Զեյնալյանը, սակայն, նշեց՝ այստեղ տարբերություն կա: Նա նաև այլընտրանքային տարբերակներ առաջարկեց. եթե կարևորը պատասխանի բովանդակությունն է, կարող է դիմել ոչ թե պատգամավորը, այլ նրա օգնականը, և իբրև քաղաքացի, վերոնշյալ օրենքով հնգօրյա ժամկետում պատասխան ստանալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ պետք է հասկանալ՝ նման օրենսդրական նախաձեռնության պատճառն ի՞նչն է:
«Պատգամավորները բարդություն են ունենում, այսինքն՝ մենք պատշաճ չենք պատասխանո՞ւմ իրենց հարցերին, կամ ի՞նչ խնդիր կա: Պրոբլեմն ինչո՞ւմն է»,- հարց ուղղեց նա:
Զեյնալյանն ասաց, որ տպավորություն կա, թե 21-օրյա ժամկետում տեղեկատվություն ստանալու դեպքում պատգամավորները նվազ շահեկան դիրքերում են: Նա նաև հայտնեց՝ կա տարբերություն, թե ո՞վ է հարցմանը պատասխանում. եթե քաղաքացիների դեպքում դա վարչության պետն է, ապա պատգամավորի դեպքում նախարարն է:
Կառավարությունը որոշեց ձեռնպահ մնալ:
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...
16:16 15.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...