16:47 02.05.2019
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ արձագանքելով մամուլ հրապարակումներից մեկին:
«Անդրադառնալով «Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար. Երևան տեղափոխված քաղաքացին մահացել է» վերնագրով նյութին, հայտնում ենք.
Պացիենտ Սամվել Արտեմի Ստեփանյանը ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» Վանաձորի «Տարեցների տնից» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III աստիճանի /մարմնի ծածկույթի 35% մակերեսով/: Այրվածքային շոկ II աստիճանի»:
Ընդունման պահին զննվել է պատասխանատու վնասվածքաբանի կողմից, շտապ կատարվել է ինտենսիվ բուժում՝ ինֆուզիոն, ցավազրկող, հակափայտացման: Կատարվել է նաև վերքերի մշակում և տեղային ցավազրկում:
Պացիենտի վիճակը մնացել է ծանր, բուժման շարունակման հետ մեկտեղ, որոշվել է տեղափոխել Երևան և տրվել է արտագնա «արագ արձագանքման» ծառայության կանչ ուղղաթիռի միջոցով: Տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և հետազոտությունների իրականացման փուլում արձանագրվել է սրտի կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք ապարդյուն են եղել: Արձանագրվել է կենսաբանական մահ:
Հարկ է նշել, որ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված ուղղաթիռը (H125/AS350 B3 e) ըստ «Airbus Helicopters» ընկերության կողմից (որպես արտադրող) հաստատված թռիչքային ձեռնարկի` նախատեսված է բժշկական նպատակներով շահագործման համար, իսկ պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնություն և սպասարկում ու երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայության վերակենդանացման բրիգադների միջոցով:
Այստեղից հետևություն` սույն կայքը տարածել է ապատեղեկատվություն նախ՝ այն մասով, թե հիվանդը մահացել է ուղղաթիռի մեջ, երկրորդ` տեղափոխվել է ոչ թե «Աստղիկ» բժշկական կենտրոն, այլ «Էրեբունի», և երրորդ` հագեցված է եղել համապատասխան սարքավորումներով»,- գրել է նա:
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...
14:53 18.06.2025
Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներումACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...
14:36 18.06.2025
Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել էՀունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
14:27 18.06.2025
Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...