ՔՊ նիստին հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՔՊ նիստին հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը

22:33 02.05.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին  մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ նման նիստերը բաց են կուսակցության բոլոր անդամների համար։ «Նիստին քննարկվել են ՔՊ առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպչական հարցերը։ Հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը, որոնց թիվը 65 է, և անդամության հաստատելու ցուցակը։ Անդամներն ուղղակի ներկայացրել են իրենց։ Նաև քննարկում տեղի ունեցավ, թե ինչ ձևաչափով է տեղի ունենալու ներկուսակցական քարոզարշավը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

Կոստանյանի կարծիքով՝ ՔՊ-ն շատ լավ ավանդույթ է ձևավորելու ու ցույց տալու, թե ինչպես կարելի է իրականացնել ներկուսակցական ընտրություններ։ Վերջինս հույս ունի, որ իրենց օրինակը վարակիչ կլինի մյուս կուսակցություններ համար։

«Նշեմ, որ մեր բոլոր թեկնածուներն ունենալու են իրենց ծրագրային ելույթները կուսակցության անդամների ու պատվիրակների համար։ Ելույթները լինելու են հրապարակային և հասանելի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ կարծում ենք, որ իշխող ուժի ներսում տեղի ունեցող այս քաղաքական իրադարձությունները պետք է թափանցիկ լինեն բոլորի համար»,- ընդգծել է Վահան Կոստանյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ անդրադարձ եղել է քաղաքական դաշտում ակտիվ քննարկվող թեմաներին, Կոստանյանը պատասխանեց, որ այս ձևաչափով միակ քննարկված թեման կուսակցության առաջիկա համագումարն  ու վարչության ընտրություններն են։ Սակայն կուսակցության համագումարի վերջնական օրը դեռևս հայտնի չէ, նախնական տվյալներով՝ կլինի հունիսի կեսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

SHANTNEWS

18:00 28.06.2025

SHANTNEWS

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

17:50 28.06.2025

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

17:41 28.06.2025

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP