00:55 04.05.2019
«Վարչապետը տվեց մեկնաբանություն, և դա սպառիչ էր, էստեղ գուցե թյուրիմացություն առաջացավ, մեզ ծանոթ չէ ռուսական կոնտեքստը, որ միջոցառումներից հետո մարդիկ ազատ խոսում են ոչ ֆորմալ շփումների մասին, մանավանդ, եթե հանդիպումը երկար է տևում և մարդիկ կարիք ունեն հանգստանալու»,- խոսելով Նիկոլ Փաշինյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպման աղմկահարույց մանրամասների մասին՝ ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա նաև ասել է, որ ի հակադրություն տարածված այն կարծիքի, թե ԱԺ-ն «լավ չի աշխատում», այժմ թե՛ ԱԺ-ն է նախագծեր ներկայացնում, թե՛ կառավարությունն է ներկայացնում: Հերթական նիստերը շատ ավելի երկար են տևում: Անգամ հարցուպատասխանները տևում են մինչև 20:00-ն, նախկինում նման բան չի եղել: Հանձնաժողովներում ստեղծվում են աշխատանքային խմբեր: Սա վկայում է այն մասին, որ ԱԺ-ն քիչ-քիչ հագենում է օրինագծերով:
Խոսելով կառավարությունից ուղարկված օրինագծերի մասին՝ Լենա Նազարյանն ասել է, որ ամբողջ աշխարհում կառավարություններն ունենում են շատ նեղ դիտակետ՝ կապված այն բանի հետ, թե որ թեման է վարչապետի ուշադրության կենրոնում, կամ թե որ նախարարությունն է ավելի ուժեղ լոբբինգ անում իր հետաքրքրությունները:
«Դրանով պայմանավորված` կառավարությունը օրինագծեր է բերում, և ԱԺ-ի խնդիրն է բացել դրանք հանրության առջև, այդ նախագծերում առավել տիրապետող դարձնել հանրային շահը: Խորհրդարանը գնում է դրան: Այն դառնում է հարթակ, որը բաց է շահագրգիռ քննարկումների ու շահագրգիռ անձանց համար: Դրա ապացույցն այն է, որ տարբեր հարցերի մասին հանրային լսումներ են տեղի ունենում»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ ի պատասխան մեկնաբան Արամ Աբրահամյանի այն հարցին, թե մտավախություն կար, որ ԱԺ-ն կդառնա կառավարությունից ուղարկվող օրենսդրական առաջարկների «դակողը»:>
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...