13:52 06.05.2019
Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆ Հաֆթարի օդուժը Տրիպոլիում մի քանի դիրքի է հարվածել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Լիբիայի ազգային բանակի «Ալ Քարամա» գործողության օպերատիվ շտաբի մամուլի կենտրոնի հայտարարությանը: Հաղորդագրությունում նշվում է, հարվածները եղել են հստակ, և ազգային համաձայնության կառավարության օպերատիվ շտաբը լիովին ոչնչացվել է:
Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ Տրիպոլիի մատույցներում զինված հակամարտության սկսվելուց հետո մարտական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 432-ի, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է, ավելի քան 50 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրամայել էր սկսել Տրիպոլիի վրա հարձակումը: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Տրիպոլիից հարավ գտնվող Գարյան և Սուրման քաղաքների նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2011-ից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան Լիբիայում գործողություններ իրականացրեց, որի ընթացքում սպանվեց Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին: Նրա սպանությունից հետո երկրում երկիշխանություն է: Արևելքում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, իշխում է ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմված ազգային համաձայնության կառավարությունը: Լիբիայի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ:
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...