Կենդանիների նկատմամբ ոչ հումանիստական մոտեցումն արգելող նախագիծը մերժվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Կենդանիների նկատմամբ ոչ հումանիստական մոտեցումն արգելող նախագիծը մերժվեց

10:45 07.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում այսօր ներկայացրեց «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» իր հեղինակած նախագիծը:

«Իմ՝ խորհրդարանում լինելու 9 տարվա ընթացքում միշտ քննարկել ենք թափառող շների պրոբլեմը, որն, անշուշտ, առկա է, անշուշտ, խնդիր է, հատկապես՝ չլուսավորված տարածքներում, մանկահասակ երեխաների զբոսանքի վայրերում, բայց ինչ է տեղի ունեցել՝ երկար տարիներ մեծ գումարներ են տրամադրվել, փոխանակ ստերջացում, տեղահանում լինի, այլ վայրերի հատկացում, այլ հումանիստական մոտեցում, նրանք ուղղակի գնդակահարվել են, դիակները նետել են երեխաների խաղալու վայրերը: Վերջին ժամանակ համացանցը ցնցեց քաղաքակիրթ մարդկության համար անտանելի իրավիճակը, երբ կոկորդից գնդակահարված, բայց չսատկած կենդանին փողոցում արնահոսում էր, կամ երբ շանը դաժան անխղճությամբ գնդակահարում էին թաթերից, նայում, թե ոնց է տառապում, այս անհրաժեշտությունն  է ստիպում, որ արգելվի դաժան մեթոդով, այդ թվում՝ զենքով ոչնչացումը»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ ոլորտի ՀԿ-ների պահանջով ստեղծել են աշխատանքային խումբ, այն աշխատում է օրենքի նախագծի վրա, որը կկարգավորի բոլոր հարաբերությունները՝ կապված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հետ:

«Այս պահին մենք դեմ ենք քվեարկել նախագծին, քանի որ նախ՝ այս օրենքն ավելի շատ կարգավորում է վայրի կենդանիների հետ կապված հարաբերությունները, ուստի փողոցի շների կամ ընտանի կենդանիների հետ հարաբերությունները չեն կարող ներառվել»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ կիսում են Ուրիխանյանի մտահոգությունները` առաջարկելով նրան միանալ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքին:

Նախագիծը դրվեց քվեարկության, այն մերժվեց ձայների 38 կողմ, 65 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

18:51 17.06.2025

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

18:44 17.06.2025

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:28 17.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

18:21 17.06.2025

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին:  Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

18:13 17.06.2025

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական ​​աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

18:08 17.06.2025

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

Կատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...

BACK_TO_TOP