Ինչպիսի՞ն է վարկերի դինամիկան. Միքայել Մելքումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

Ինչպիսի՞ն է վարկերի դինամիկան. Միքայել Մելքումյան

16:21 07.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը մայիսի 7-ին խորհրդարանում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է վարկերի դինամիկան:

«Գյուղատնտեսական, արդյունաբերական, սպառողական կամ այլ տիպի վարկեր կան, տոկոսներով կարո՞ղ եք ասել՝ դինամիկան ինչպիսի՞ն է, հատկապես հաշվի առնելով, որ վարկերի տոկոսադրույքներն իջել են, դրանք միտումների վրա «կշռային» առումով ինչպե՞ս են ազդում: Ես համաձայն եմ Ձեր նշած ռիսկերի հետ, բայց պետք է գնահատել՝ ինչ աստիճանի ռիսկեր են դրանք: Մոտավոր ի՞նչ չափի են մեծանում այդ վարկի վերահսկման ծախսերը, կոնկրետ՝ ինչի՞ վրա է ծախսվում այդ գումարը»,- հետաքրքրվեց նա:

Երիցյանը պատասխանեց, որ սպառողական, գյուղատնտեսական և արդյունաբերության վարկավորման տեմպերը դրական են. աճի տեմպը 10 տոկոսից ավել է, արդյունաբերական վարկերի տեսակարար կշիռը 17 տոկոս է, գյուղատնտեսությունն ու վերամշակումը մոտ նույն չափի են, սպառողական վարկերը՝ 20-24 տոկոս:

«Ինչ վերաբերում է ռիսկերին, եթե ռիսկերը կարողանայինք հստակ չափել, բնականաբար, նաև դեմ կարտահայտվեինք: Դա է պատճառը, որ հնարավոր չէ այս պարագայում չափել ռիսկերը, քանի որ, ըստ էության, բոլոր վարկերը ենթակա են լինելու «Սպառողական կրեդիտավորման օրենք»-ի պաշտպանությանը: Ես քանակական գնահատականներ չեմ ուզում տալ, որ չսխալվենք»,- ասաց Երիցյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

08:28 15.05.2025

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

08:20 15.05.2025

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP