13:59 08.05.2019
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման առնչությամբ: Պարզաբանումն իր էջում հրապարակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Հայաստանի Հանրապետությունում արտադրված բջջային հեռախոսների և պլանշետների համար Ռուսաստանի Դաշնությունում իրացման թույլտվության պարտադիր պայման է ծագման սերտիֆիկատի, Ազգային անվտանգության ծառայության հայտագրի և համապատասխանության սերտիֆիկատի առկայությունը: Բացի նշված փաստաթղթերից, վերոնշյալ արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն ներմուծելիս պահանջվում է նաև կապի միջոցների համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում, որի հայտարարագրման ժամանակ, ըստ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման, հայտատու կարող է հանդիսանալ ՌԴ օրենսդրությամբ գրանցված իրավաբանական անձը կամ անհատ ձեռներեցը, որն ապահովում է ներմուծվող կապի միջոցների համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Այս լրացուցիչ պահանջը խոչընդոտում է թույլտվության ստացման գործընթացին, ինչպես նաև սահմանափակում ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ապրանքների տեղաշարժը Եվրասիական տնտեսական միության տարածքում:
Առաջացած խնդիրը հայկական կողմից ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ որպես ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում փոխադարձ առևտրում առկա Հայաստանի Հանրապետության համար առավել զգայուն խոչընդոտ: Արդյունքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արտադրված կապի միջոցների համապատասխանության պարտադիր պահանջների հաստատման մասին» №41 Կարգադրությունը: Համաձայն նշված կարգադրության ՝ ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկվել է Միության երկրներում կապի միջոցներ արտադրողների համար ապահովել անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կապի միջոցների համապատասխանության պարտադիր պահանջների հաստատման ժամանակ որպես հայտատու հանդես գալու հնարավորություն: Հարկ է նշել, որ Կարգադրությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին:
2019 թվականի մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ վերոհիշյալ կարգադրության կետերի կատարմանն ուղղված իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Ի պատասխան նախարարության կողմից ներկայացված հարցման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախարարությանը պատասխանել է հետևյալը․ ռուսական կողմը աշխատանքային կարգով հայտնել է, որ պատրաստ է քննարկել Միության անդամ երկրների կողմից տրամադրված կապի միջոցների համապատասխանության սերտիֆիկատների ճանաչման հնարավորության հարցը՝ պարտադիր պահանջների մոտարկման և համապատասխանության հաստատման գործընթացի աշխատանքների վարման պայմանով, ինչպես նաև կապի միջոցների համապատասխանության հաստատման ժամանակ ռեզիտենտության սկզբունքի վերացման հնարավորությունը:
Միաժամանակ հարկ է նշել, որ բարձրացված հարցի առնչությամբ, որպես միջանկյալ այլընտրանքային տարբերակ, քննարկվել է նաև Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի համապատասխան ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված կապի միջոցների որոշակի խմբաքանակի, կամ սերիական արտադրության նմուշառման իրականացման հնարավորությունը հետագայում Ռուսաստանի Դաշնությունում համապատասխան սերտիֆիկատ տրամադրելու նպատակով»,- գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակը:
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...