18:18 10.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերելակների խնդրին.
«Նախ, ուզում եմ գլխանց շեշտել, որ քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, և վերելակները թարմացվելու են:
Մի քանի լրատվամիջոց քաղաքապետ Մարությանի այսօրվա ճեպազրույցից առանձնացրել է այն հատվածը, որտեղ ասվում է, որ վերելակների թարմացման համար վճարելու են բնակիչները՝ փորձելով դա ներկայացնել որպես «անակնկալ»:
Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրի հանրային ոլորտում ցանկացած աշխատանք՝ սկսած միջպետական ճանապարհներ կառուցելուց, բանակի համար սպառազինություններ ձեռք բերելուց, մինչև մայթերի եզրաքարերի վերանորոգելն ու ցանկապատերը ներկելը, արվում են ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ՝ նրանց վճարած հարկերի և տուրքերի միջոցով: Նույն կերպ, վերելակների թարմացումը տեղի է ունենալու բնակիչների անմիջական մասնակցությամբ: Քաղաքը մշակելու է այն մեխանիզմը և գտնելու է այն միջոցները, (վարկային, դրամաշնորհային և/կամ այլ), որոնց շնորհիվ վերելակների թարմացման գործընթացը քաղաքացիների համար առավելագույնս մատչելի և ընդունելի կլինի: Սա՛ է հանրային կառավարումը եւ այստեղ նոր բան պետք չէ փնտրել:
Ի դեպ, հիմա էլ են քաղաքացիները վճարում վերելակների սպասարկման համար, բայց վճարում են հին ու ոչ միշտ անվտանգ վերելակների համար, իսկ քաղաքապետարանի ներկայացրած մեխանիզմով վճարելու են միանգամայն նոր ու անվտանգ վերելակների համար:
Հիմա՝ կատարված և կատարվելիք աշխատանքի մասին. քաղաքապետարանը արդեն ավարտին է հասցնում վերելակների ամբողջական թարմացման ծրագիրը, այն հանրության դատին կներկայացվի մոտ օրերս: Վերելակների՝ տասնամյակներով ձգված հարցի լուծմանը քիչ է մնացել»:
Հիշեցնենք, որ Երևանում վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիրը գրվում է, և երբ այն պատրաստ լինի, կներկայացվի կառավարության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...