Ծովափնյա ո՞ր երկրներում է հնարավոր մատչելի բնակարան գնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

Ծովափնյա ո՞ր երկրներում է հնարավոր մատչելի բնակարան գնել

00:28 11.05.2019

Ծովափին մոտ ամենաէժան անշարժ գույք վարկանշային աղյուսակ են կազմել, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բուլղարիան: Թոփ 5-ում տեղ են գտել նաև Թուրքիան, Չեռնոգորիան, Հունաստանն ու Իսպանիան: Ռեյտինգային աղյուսակը հարցումների հիման վրա կազմել է  անշարժ գույքի վաճառքով զբաղվող  Domire Estate գործակալությունը:

Բուլղարիայում մեկ սենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 25 հազար եվրոյից ու այդ տների պատուհանից բացվում է տեսարան դեպի ծովը, իսկ երկու սենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 35 հազար եվրոյից: Սակայն այս տները հենց ծովափին չեն գտնվում: Հայտնի է, որ ծովափին ամենամոտ տները՝ առաջին շարքի տները, արժեն 250-300 հազար եվրո:

Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Թուրիքան է: Այստեղ ծովին մոտ գտնվող տների գինը սկսվում է 40-50 հազար եվրոյից:

Չեռնոգորիայում ամենաբյուջետային անշարժ գույքերը գտնվում են Բարսկի և Բուդվանսկի առափնյա գոտիներում: Այնտեղ բնակարանի գները սկսվում են 50-60 հազար եվրոյից:

Հունաստանի անշարժ գույքի շուկայում ներկայացված են ինչպես էկոնոմ դասի բնակարաններ, այնպես էլ շքեղ վիլլաներ Կրետեում, Հռոդոսում և Կորֆուում: Ամենաէժան տարածք է համարվում Խալկիդիկի թերակղզին, որը գտնվում է Հունաստանի հյուսիսում: Այստեղ բնակարանների գները սկսվում են 80 եվրոյից, իսկ փոքր-ինչ շքեղ ու ծովափնյա վայրերում անշարժ գույքի գները սկսվում են 190 հազար եվրոյից:

Իսպանիայում առաջարկվում են և շատ շքեղ առանձնատներ, թաունհաուսներ, և էկոնոմ դասի բնակարաններ: Կոստա-Բլանկայի ափին գտնվող Ալիկանտեում բնակարանի գները սկսվում են 80 հազար եվրոյից, սակայն  դեպի ծով բացվող տեսարան չկա: Առափնյա առաջին գծում գտնվող տներն արժեն 150 հազար եվրո և ավելի: Առանձնատուն հնարավոր է ձեռք բերել 200 հազար եվրոյով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

12:47 09.07.2025

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

12:39 09.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

12:26 09.07.2025

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...

BACK_TO_TOP