12:20 11.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառմանը.
«Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ առ ոչինչ»: Իբր, անցել է վեց ամիս, և դեռ ոչինչ արված չէ:
Եթե այս տեքստը ինչ-որ սկսնակ դիլետանտ գրած լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց Նաիրա Զոհրաբյանի պես փորձառու, ես կասեի՝ կարկառուն գործչի շուրթերից նման անբովանդակ քննադատությունն այնքան էլ չի ընկալվում, ամենայն հարգանքով հանդերձ:
Նախընտրական հոլովակում ներկայացվող խնդիրների լուծումը նախատեսվում է տալ ոչ թե վեց ամսում, ինչպես փորձում է մեզ համոզել տիկին Զոհրաբյանը, այլ հինգ տարվա ընթացքում: Այդ լուծումները ճանապարհին են, և տեղ են հասնելու ժամանակին:Բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումն ընթանում է ի սկզբանե սահմանված ժամանակացույցով: Տրանսպորտի ցանցը պատրաստ է և գտնվում է իմպլեմենտացիայի փուլում, պարբերաբար հանդիպումներ են ընթանում պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ:
Իսկ աղբահանության հարցում, գիտենք, որ ստեղծվել է քաղաքային ենթակայության հիմնարկ (երկրորդ օպերատոր), որը շարունակաբար համալրվում է տեխնիկայով. արդեն ձեռք է բերվել 14 աղբատար, ձնամաքրմամբ ու սանմաքրմամբ զբաղվող մեքենա, ևս շուրջ 20-ը հերթի տակ են: Վերելակների թարմացման ծրագիրը առաջիկայում կներկայացվի կառավարություն։ Այսպես ամեն ինչ, ըստ հերթականության։
Ամեն դեպքում, քաղաքական փոքրամասնության առարկայական ու բովանդակալից քննադատությունը օգուտ կտար քաղաքին։ Ուզում եմ հուսալ, որ մեր գործընկերները համակարծիք են այս հարցում»:
09:05 31.07.2025
«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտումԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […] ...
09:00 31.07.2025
ԱՄՆ-ը կհամագործակցի Պակիստանի հետ՝ նավթի պաշարները զարգացնելու համար․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի հետ կնքված առևտրային համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունները կհամագործակցեն երկրի նավթային պաշարների զարգացման գործում։ «Մենք հենց նոր համաձայնագիր կնքեցինք Պակիստանի հետ, որի համաձայն Պակիստանը և Միացյալ Նահանգները կաշխատեն համատեղ՝ զարգացնելու իրենց նավթի հսկայական պաշարները։ Մենք այժմ ընտրում ենք նավթային ընկերություն, որը կղեկավարի այս գործընկերությունը։ Ո՞վ գիտի, գուցե մի […] ...
08:50 31.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 31.07.2025
Երբ և որտեղ է կայանալու ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունըՀայտնի է դարձել, թե երբ և որտեղ է կայանալու 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Լաս Վեգասում, թեև, այդ քաղաքը չի հյուրընկալի մրցաշարի որևէ հանդիպում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի տվյալներով՝ միջոցառումը կանցկացվի «Սֆերա» դահլիճում՝ աշխարհի ամենամեծ գնդաձև կառույցում, որը կարող է տեղավորել մոտ 17,500 հանդիսատես։ Դահլիճի […] ...
08:40 31.07.2025
Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգումԱՄՆ իշխանությունների կողմից Բրազիլիայի դատական համակարգին միջամտությունը անընդունելի է. երկիրը կպաշտպանի իր սեփական ինքնիշխանությունը և կփնտրի համագործակցության նոր գործընկերներ։ Այս մասին հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայիսի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո։ «Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները […] ...
08:32 31.07.2025
Կանադան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2025 թվականի սեպտեմբերինԿանադայի կառավարությունը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանի ժամանակ։ Այս մասին ասվում է երկրի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ։ «Պաղեստինի քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի ծանր տառապանքները որևէ պատճառ չեն թողնում հետաձգելու խաղաղության, անվտանգության և մարդկային կյանքի արժանապատվության աջակցման համար համակարգված միջազգային գործողությունները։ Երկու պետությունների լուծման պահպանումը նշանակում է […] ...