19:10 14.05.2019
Ոստիկանները բացահայտել են 98.000.000 դրամ արժեքով զարդերի գողության դեպքը. երկու անձ կալանավորվել է:
Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնեց, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամանդե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ գողության հատկանիշներով։ Մեքենայի տերը ոսկու առ ու վաճառքով է զբաղվում։ Այդ օրը նա իր ոսկու խանութից զարդեր էր վերցրել տուն տանելու և օրվա ընթացքում մեքենայով այցելել էր տարբեր վայրեր։ Տուժողը տան բակում էր նկատել, որ մեքենայում թողած ոսկե և ադամանդե զարդերերով տոպրակները չկան։ Ահազանգից հետո նախ պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բուժհաստատություններից մեկի դիմաց։ Հանցագործության բացահայտմամբ սկսեցին զբաղվել ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի հետ առնչվող, նույնիսկ աննշան թվացող մանրուքները։
Ոստիկանների ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ տուժողը մեքենան վաճառում էր, և վերջերս տարբեր անձինք եկել էին այն տեսնելու։ Քանի որ մեքենայի դուռը բացել էին հարմարեցված բանալիով, ուստի վարկած առաջ քաշվեց, որ հնարավոր է թվացյալ գնորդներից մեկը բանալին ինչ-որ կերպ պատճենահանած լիներ։ Հետախուզական միջոցառումները կենտրոնացրինք այս վարկածի իսկությունը ճշտելու ուղղությամբ:
Շուտով հայտնի դարձավ, որ գողությունից օրեր առաջ տուժողի գործընկերներից մեկը իր մտերիմի հետ եկել էր մեքենան տեսնելու։ Այդ ընթացքում նույնիսկ թվացյալ գնորդը այն վարել էր, ուստի չէր բացառվում, որ հենց այդ անձն էլ, նախնական վարկածով՝ պլաստիլինով պատճենել էր մեքենայի բանալին՝ հետագայում նույնատիպ բանալի պատրաստելու և մեքենայից գողություն անելու նպատակով։
Կարճ ժամանակում պարզվեց, այդ անձի ինքնությունը։ Պարզվեց նաև դեպքին նախորդած ժամերին նրա շարժը։ Եվ այսպես, մայիսի 4-ին տուժողը իր խանութից վերցրել է տոպրակներով զարդերը և մեքենայով շարժվել մայրաքաղաքի Խորենացու փողոցում գտնվող իր արտադրամաս։ Մի քանի օր առաջ նրա մեքենան տեսնելու եկած անձը մեքենայով և ոտքով հետևել է նրա շարժին՝ սպասելով Խորենացու փողոցում։ Երբ տուժողը դուրս է եկել արտադրամասից ու շտապել բուժհաստատությունում գտնվող ծնողին այցելության, նրան փողոցում սպասող անձը շարունակել է հետևել։ Տուժողը, հասնելով տեղ, մեքենան կայանել է բուժհաստատության ավտոկայանատեղիում և բարձրացել հիվանդանոց։ Րոպեներ անց մեքենային է մոտեցել նրան հետևած տղամարդը, կրկնօրինակ բանալիով բացել մեքենայի դուռը, վերցրել տոպրակներով զարդերն ու ոտքով հեռացել։ Այս ամենը պարզելուց հետո առաջ քաշված վարկածի իսկությունը հիմնավորվեց։ Նաև օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ գողությունը կատարած Արման Սահակյանը մենակ չի գործել, քանի որ հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաև տուժողի գործընկեր Տիգրան Գասպարյանը, գտնվել է մեքենայում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները 34-ամյա Սահակյանին ու 35-ամյա Գասպարյանին հայտնաբերեցին մայիսի 11-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ձերբակալվեցին։
Հետագա միջոցառումներով՝ իրավապահները հայտնաբերեցին նաև գողոնը։ Տոպրակներով ոսկե և ադամանդե զարդերը թաքցված էին Արման Սահակյանի պապի գերեզմանոցում։ Զարդերն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։
Երևանի բնակիչներ Արման Սահակյանին ու Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել ու տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:57 19.07.2025
Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդը16:57 19.07.2025
Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդՀուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» […] ...
16:55 19.07.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ ...
16:51 19.07.2025
Իրանի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԻրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ տուժածների թիվը՝ 34-ի, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։ Շաբաթ օրը ավելի վաղ Աբեդը հայտարարել էր, որ հարավային Իրանի Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ 27-ը՝ տուժել։ «Ֆարս […] ...
16:44 19.07.2025
Մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցելությունները՝ ամփոփելու ՆԳ համակարգի ծառայությունների կիսամյակային աշխատանքներըՀուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի […] ...
16:34 19.07.2025
Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-իՍաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-ի, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության Հաջի և ուխտագնացության բժշկական կենտրոնի ղեկավար Ալի Մարաշին։ Հունիսի սկզբին Մարաշին հայտնել էր, որ Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 18-ի։ «Ցավոք, այս տարի Հաջի ժամանակ հիվանդության պատճառով մահացել է 32 ուխտավոր», – նրա խոսքերն է […] ...
16:22 19.07.2025
Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջԱմերիկյան Լոս Անջելես քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ տուժել է, հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ անհայտ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ է տուժել», – ասվում է ծառայության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Ծառայության տվյալներով՝ մոտ տասը մարդ գտնվում է կայուն վիճակում, հինգը՝ ծանր […] ...