«Թումոյի» տնօրենն արժանացել է Ֆրանսիայի Palmes Académiques ասպետի կոչմանն ու շքանշանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

«Թումոյի» տնօրենն արժանացել է Ֆրանսիայի Palmes Académiques ասպետի կոչմանն ու շքանշանին

12:50 17.05.2019

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նախօրեին Փարիզում արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու շքանշանին, որը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար:

Մրցանակի համար տիկին Փափազյանին առաջադրել է Փարիզի ակադեմիայի և Իլ դե Ֆրանսի ռեկտոր և Palmes Académiques-ի շքանշանակիր Ժիլ Պեկուն:

Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած արարողության ժամանակ շքանշանը Մարի Լու Փափազյանին հանձնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Հյուրերի կազմում էին Փրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ:

 

«Մարի Լու, առանց Ձեզ Հայաստանում կամ Ֆրանսիայում «Թումո» չէր լինի: Եթե այս շքանշանը որևէ մեկի համար է ստեղծված, ապա հենց Ձեր` իսկական աշխարհի քաղաքացու: Թումոն ազատության խորհրդանիշ է ու աշխարհի լավագույն ուսումնական կենտրոններից մեկը: Ձեր, Կլոդ Ֆարժի և Forum des Images կենտրոնի ջանքերի շնորհիվ այն շարունակելու է ոգեշնչել ֆրանսիացիներին նույնպես»,- իր խոսքում ասել է Անն Իդալգոն:

«Այս շքանշանը մի հազվագյուտ և արժեքավոր բան է ներկայացնում` ընդհանուր արժեքների անկեղծ ճանաչում»,- իր շնորհակալական խոսքում ասել է Մարի Լու Փափազյանը,- «Շքանշանը կկրեմ հպարտությամբ և հույսով՝ հաղորդելու ավելի մեծ քաջություն, համառություն և հնարամտություն»:

«Թումոն» հպարտ է, որ իր տնօրենն ու ծրագիրը գնահատվում են այնպիսի կառույցի կողմից, ինչպիսին է Palmes Académiques-ը: Այս շաբաթ «Թումոյի» ծրագիրը նաև ներկայացվելու է Viva Technology 2019 կոնֆերանսին, որը աշխարհի ստարթափների և առաջնորդների հանգույց է Փարիզում: Մարի Լու Փափազյանը «Ստեղծելով կրթության ապագան» խորագրով ելույթ կունենա միջոցառմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP