Ո՞ւմ է պետք էդ դատական համակարգը, եթե  հասարակության շերտերը չեն վստահում այդ արդարադատությանը. Տարոն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

Ո՞ւմ է պետք էդ դատական համակարգը, եթե  հասարակության շերտերը չեն վստահում այդ արդարադատությանը. Տարոն Սիմոնյան

23:30 19.05.2019

«Եթե մինչ դատավարոթյունը մենք որոշել ենք, որ անձը անմեղ է  կամ մեղավոր, և պատրաստ ենք պաշտպանել այդ դիրքորոշումը, նշանակում է, որ մենք չենք վստահում արդարադատությանը և չենք ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի: Էլ ո՞ւմ է պետք էդ դատական համակարգը, եթե  հասարակության շերտերը չեն վստահում այդ արդարադատությանը:

Հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր չէ լինել իրավաբան և հասկանալ անմեղության կանխավարկածը, բայց քաղաքական իշխանությունը էստեղ պարտավոր է կրթական մարկարդակն ու իրարզեկվածությունը բարձրացնել քաղաքացիների:  Քաղաքական իշխանությունը պարտավոր է ցույց  տալ, որ արդարադատության համար չափազանց վտանգավոր է հուզականությունը:

Այն հասարակություններում, որտեղ իրավական մշակույթը զարգացած է, հասարակության լայն զանգվածները չեն արտահայտում իրենց  հուզականությունը: Լինում են խմբեր, բայց դրանք չեն ազդում հանրային կարծիքի վրա: Մեր հասարակությունը չափազանց քաղաքականացված է: Ամեն հարցին արձագանքում է հուզականության և ծայրահեղականության միջոցով»,- կարծում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հեռանկար» հաղորդման մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցի , որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին, դատարանից դուրս նրան պաշտպանող և հակառակ կողմի ցույցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

18:23 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

18:22 17.05.2025

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

18:10 17.05.2025

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...

SHANTNEWS

18:00 17.05.2025

SHANTNEWS

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

17:48 17.05.2025

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

Էբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

17:37 17.05.2025

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական ​​արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...

BACK_TO_TOP