Արցախցիները մեծ հավատով են լցված իրենց ապագայի հանդեպ. Սերժ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Արցախցիները մեծ հավատով են լցված իրենց ապագայի հանդեպ. Սերժ Սարգսյան

13:03 10.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Հանրապետության նախագահը կարևորել է միջխորհրդարանական սերտ շփումները հայկական երկու հանրապետությունների միջև՝ ընդգծելով, որ ինչ ձևաչափով էլ դրսևորվի փոխգործակցությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստեր, ԱԺ մշտական հանձնաժողովների պարբերաբար անցկացվող համատեղ նիստեր կամ պատգամավորական խմբերի շփումներ, դա, ամեն դեպքում, լավագույն ձևն է միմյանց միջև տեղեկատվություն փոխանակելու և ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու:

«Ինձ մշտապես լավատեսությամբ է համակում այն հանգամանքը, որ, չնայած պարտադրված պատերազմին, չնայած շփման գծում լարվածության առկայությանը, Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ և այդ հավատով ամրապնդում են իրենց պետականությունը, ավելացնում բարեկեցությունը, զարգացնում ժողովրդավարությունը: Եվ սա բոլորիս համոզում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, և որ մեր կամքն անբեկանելի է: Այս ճանապարհին, իհարկե, շատ կարևոր հանգրվան էր ընթացիկ տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ չկա խզվածություն Արցախի գործադիր ու օրենսդիր իշխանությունների և ժողովրդի միջև, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այս ուղին անցնելու ճանապարհին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն մեր բոլոր քաղաքացիները, այլև համայն հայությունը ձեր կողքին է, և այդպես է լինելու մշտապես»,- ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանականների քննարկումների արդյունքներն անհրաժեշտ է պարբերաբար հասցնել նաև երկու հանրապետությունների քաղաքացիներին, քանի որ, ըստ Նախագահ Սարգսյանի, մենք ամուր ենք, լավատես ենք, հաստատակամ ենք, եթե մեր քայլերը համահունչ են մեր ժողովրդի ցանկությանը: 

Արցախի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել  Սերժ Սարգսյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ ՀՀ ԱԺ-ի հետ միջխորհրդարանական համագործակցության նիստերի շրջանակում Հանրապետության Նախագահի մոտ ավանդաբար հյուրընկալվելը շատ կարևոր է խորհրդարանականների համար, քանի որ նման հանդիպումները լավ հնարավորություն են համագործակցության օրակարգից բացի անդրադառնալու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդիական թեմաներին, համահայկական նշանակության խնդիրներին: Նա հանրապետության նախագահին տեղեկացրել է կառուցողական և ջերմ մթնոլորտում ընթացող միջխորհրդարանական այսօրվա նիստում քննարկվող հարցերի մասին: 

«Մեզ հրատապ թեմաների շարքից է նաև հետսահմանադրական զարգացումները և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, մենք հիմա շատ կարևոր փուլ ենք մտել և՛ Հայաստանում, և՛ Արցախում սահմանադրական հանրաքվեներից հետո մեր կյանքի կարգավորումները նոր սահմանադրություններով պայմանավորելու առումով: Թեկուզև մենք տարբեր կառավարման մոդելներ ենք ընտրել, բայց այս գործընթացի մեջ ունենք շատ ընդհանրություններ, որովհետև անցած ճանապարհն էլ է այդ մասին վկայում: Կան որոշ առանձնահատկություններ, որոնք, իհարկե, մենք կցանկանանք քննարկել մեր գործընկերների հետ, ովքեր տեղյակ են եղել այդ գործընթացից և կարող են օգտակար լինել մեր օրենսդրությունը հիմնական օրենքին համապատասխանեցնելու գործում»,- ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

13:48 30.04.2025

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

13:40 30.04.2025

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

Պակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթին

13:33 30.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթին

Նախագծերով առաջարկվում է կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման կարգը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներ

13:28 30.04.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներ

Ապրիլի 30-ին, ժամը 07:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 62 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel», «Nissan» և «Opel» […] ...

Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները

13:22 30.04.2025

Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները

2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին […] ...

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

13:18 30.04.2025

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ […] ...

BACK_TO_TOP