«Վեթինգ»-ի դեպքում նուրբ սահման կա, որն անցնելու դեպքում կարող են խախտվել անձի իրավունքները. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

«Վեթինգ»-ի դեպքում նուրբ սահման կա, որն անցնելու դեպքում կարող են խախտվել անձի իրավունքները. փաստաբան

22:21 20.05.2019

վեթինգ վահան հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց՝ ո՞րն է «վեթինգ»-ը, որի մասին այսօր խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանն ասաց, որ դա նոր տերմին չէ, պարզապես վարչապետի վերջին հայտարարությունից հետո առնչվեցինք այդ տերմինի հետ:

«Դա իրավաբանության մեջ օգտագործվող տերմին է, որը կիրառելի է անցումային արդարադատության համատեքստում: Մի հետաքրքիր բան ասեմ, սա շատ նուրբ իրականացվող իրավական ռեժիմ է, որի դեպքում սահմանները, եզրը փոքր-ինչ անցնելու դեպքում կարող են խախտվել անձանց իրավունքները կամ անմեղության կանխավարկածը: Տեսեք, օրինակ, այսօրվա դեպքը՝ դատարանների մուտքերը արգելափակելու, ոչ մի առումով չի կարելի դիտարկել՝ ոչ «վեթինգ»-ի, ոչ անցումային արդարադատության համատեքստում, չի կարելի ներառել դրանց մեջ, այսինքն՝ սա ցանկացած դեպքում ոչ ադեկվատ քայլ էր կամ ոչ ադեկվատ հանձնարարական էր: Սա իմ տեսակետն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է զուտ «վեթինգ»-ին՝ վարչապետի հայտարարության շրջանակներում, ապա փաստաբանը հիշեցրեց՝ վարչապետն ասում է՝ անհրաժեշտ է իրականացնել «վեթինգ»՝ պարզելու համար դատավորների ծագումնաբանությունը, գույքային դրությունը, համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին և կապերը նախկին կոռուպցիոն իշխանական համակարգի հետ:

«Հիմա տեսեք՝ դատավորների ծագումնաբանությունը բոլորիս պարզ է, համենայնդեպս, հանրության լայն շրջանակներին պարզ է կամ հասանելի է այդ տեղեկատվությունը, բոլորս կարող ենք հեշտությամբ պարզել՝ ովքեր են դատավորների ծնողները, պապերը, տատերը, քույրերը, եղբայրները, այսինքն՝ այստեղ «վեթինգ» իրականացնելու անհրաժեշտություն չկա: Գույքային դրությունը ևս պարզ է բոլորիս, քանի որ հայտարարագրում նշվում է՝ ինչ գույքային դրություն ունեն կամ չունեն: Հաջորդ կարևոր հարցը նրանց կապերն են նախկին իշխանական, վարչապետի գնահատմամբ՝ կոռուպցիոն համակարգի հետ: Այստեղ ունենք մի կարևոր խնդիր. եթե պարզվեր, որ դատավորներից մեկը կամ մի քանիսը կապեր են ունեցել կոռուպցիոն համակարգի հետ, և իրենց կայացրած դատական ակտերը եղել են այդ կոռուպցիոն կապերի հետևանք, ապա այստեղ ոչ թե «վեթինգ»-ի, այլ քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն է առաջանում»,- ասաց փաստաբանը:

Հովհաննիսյանը նշեց՝ եթե «վեթինգ» իրականացնելու ընթացքում պարզվեն այդպիսի փաստեր, ապա անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, հետևաբար, եթե ներկայում կան այդպիսի փաստեր, դրա համար «վեթինգ» իրականացնելու անհրաժեշտություն չկա, դատավորը կարող է հանգիստ ենթարկվել քրեական պատասխանատվության՝ իրավական գործող ընթացակարգերի շրջանակներում: Եթե չկա նման տեղեկատվություն կամ փաստեր չկան դատավորի նկատմամբ, փաստաբանը հիշեցրեց՝ մենք ունենք արդարադատությունում և ԲԴԽ-ում գործող համապատասխան մեխանիզմներ, և դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

«Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում այս «վեթինգ»-ի իրականացման անհրաժեշտությունը չկար: Անցումային արդարադատության շրջանակներում ո՞րն է սրա էությունը. եթե կան փաստեր, սակայն ճշտված չեն այնքանով, որքանով դատավորին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության, սակայն այդ փաստերը կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի նա չշարունակի հետագա պաշտոնավարումը, այ այստեղ է, որ պետք է եզրը նուրբ լինի, այսինքն՝ փաստերը լինեն այնքանով ճշտված, որպեսզի անձի իրավունքը չխախտվի կամ անմեղության կանխավարկածը չխախտվի: Այսօր վարչապետը նշում էր՝ պետք է չաշխատեն այն դատավորները, որոնք կայացրել են այնպիսի դատավճիռներ, որոնցով հետագայում ՄԻԵԴ-ը ճանաչել է անձի իրավունքների խախտում, պետք է չաշխատեն, կամ պետք է դիմում գրեն, դուրս գան, կամ պետք է հեռացվեն աշխատանքից: Մենք ներկայում նման ընթացակարգ չունենք, կարծում եմ՝ նաև «վեթինգ»-ի շրջանակներում այս ընթացակարգին հետևել չենք կարող»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց՝ այս ամենի մասին դատում ենք միջազգային պրակտիկայից ելնելով, ապա ընդգծեց՝ պետք է լինի օրենք, տեսնեն՝ ինչպես է կարգավորում այս հանձնաժողովի աշխատանքը, ըստ այդմ էլ դատողություն անեն: Հովհաննիսյանն ասաց՝ միջազգային փորձի լուրջ ուսումնասիրություն չի արել, բայց «վեթինգ»-ը միջազգային պրակտիկայում կիրառվող բան է: Նա տեղեկացրեց՝ այն եվրոպական առաջնակարգ պետություններում չի կիրառվում, սա ծայրահեղ վիճակ է, որը կիրառվում է անցումային արդարադատության շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

BACK_TO_TOP