22:55 21.05.2019
Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ վարչապետը նշել է, մեզ համար շատ պարզ է: Այն շատ աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այսօր Արդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: Ինչպես գիտեք, Եվրամիությունը սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այսպես կոչված ալբանական մոդելը, և այսօր այդ վեթթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Սա հայկական կողմի համար հաշվի առնելու հնարավորություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սվիտալսկին:
Նրա խոսքով, ինչպես Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է նշել՝ բարեփոխումների այս մոդելը աջակցություն, հաստատում է ստացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, մասնավորապես, այն համարվել է դրական: «Եթե Հայաստանի կառավարությունն այս ճանապարհով է ցանկանում գնալ՝ մենք պատրաստ ենք աջակցել: Բայց մենք դեռ չենք քննարկել»,- ասաց դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումները կենսական նշանակություն ունեն ապագայի տեսանկյունից: «Կարող եմ ասել, որ խորը և համապարփակ բարեփոխումներն արդարադատության ոլորտում էական նշանակություն ունեն ձեր ապագայի համար մի շարք պատճառներով, բայց առաջին պատճառն այն է, որ հայ ժողովուրդը չի վստահում դատարաններին: Անցյալ տարիներին Եվրամիությունը ֆինանսապես աջակցել է անկախ ուսումնասիրությունների անցկացմանը, որոնք փաստել են, որ չափազանց շատ հայեր չեն վստահում դատարաններին:
Եվ մենք այսօր հրապարակել ենք գործընկերության հաշվետվությունը, դուք կարող եք այնտեղ գլուխներ գտնել, որ վերաբերվում են այլ կառույցներին, որոնցում նաև նշված է, որ Հայաստանն ունի խնդիր. չափազանց շատ մարդիկ չեն վստահում դատարաններին: Հետևաբար, ձեզ պետք են բարեփոխումներ՝ հանրության վստահությունը վերականգնելու համար: Հավատացած ենք, որ բարեփոխումները պետք է իրականացվեն՝ հարգելով Սահմանադրությունը, Հայաստանի միջազգային հանձնառությունները, ներառյալ Եվրախորհրդում անդամակցության տեսանկյունից, հարգելով մեր համատեղ հանձնառությունները, մասնավորապես, արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ»,- նշեց դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ կարող է ևս մեկ անգամ պաշտոնապես ստանձնել հետևյալ դիրքորոշումը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումների համար՝ տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Սա չափազանց լուրջ հանձնառություն է: Մենք երբեք որևէ բան չենք պարտադրում, բայց Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ կարող է վստահել մեր աջակցությանը այս բարեփոխումների իրականացման ընթացքում՝ հենց այս սկզբունքների հիման վրա»:
Նա նշեց, որ ԵՄ-ն ՀՀ կառավարչությանը խրախուսում է մշակել բարեփոխումները ներառական երկխոսության հիման վրա՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Հարցին, թե ինչու ՀՀ-ում ժողովուրդը չեն վստահում դատարաններին՝ դեսպանը պատասխանեց. «Երկու հիմնական պատճառները հետևյալն են. անցյալի կոռուպցիան և դատարանների քաղաքական կախվածությունը, քաղաքական մանիպուլյացիաները: Սա Եվրամիության պաշտոնական կարծիքն է»:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...