11:30 22.05.2019
Ինչպես արդեն հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է նաև « «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը` երկրորդ ընթերցման ներկայացնելուց առաջ: Կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները: Մինչ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից կառավարության մոտեցումը ներկայացնելը Բաբկեն Թունյանը տեղեկացրել է.
«Ի սկզբանե որոշված էր, որ պետք է ներկրվող ցեմենտի և հումքի վրա պետտուրք՝ 22 հազար դրամի չափով: Հանձնաժողովի նիստում առաջարկեցինք կլինկերի նկատմամբ կիրառվող պետտուրք չկիրառել, քանի որ փոքր արտադրողներ կային, որոնց շահերը հաշվի չէին առել, իսկ ցեմենտի վրա կիրառվող պետտուրքի վրա դնել մեկամյա ժամկետ, բայց քանի որ հարցն ուսումնասիրությունների կարիք ուներ, ստեղծել ենք աշխատանքային խումբ, որի շրջանակներում հանդիպումներ ունեցանք ցեմենտ արտադրողների ու կառուցապատող ընկերությունների հետ: Զուգահեռ փակ հանդիպումներ, առանձին վերլուծական բնույթի աշխատանքներ ենք կատարել, տվյալները համադրել ենք ու եկել ենք մի որոշման»:
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ եզրահանգման են եկել:
«Ուզում եմ թվարկել էն սկզբունքները, որովհետև քննարկման ժամանակ զգալի հարցեր նվիրված էին դրան, թե որոնք են սկզբունքները, նպատակն է պահպանել աշխատատեղերը, որոնք կան, արտաքին ազդակները վտանգելու միտում ունեն, որպեսզի տեղի արտադրողները դառնան մրցունակ, եկել ենք եզրակացության՝ կիրառել ժամանակավոր պաշտպանական միջոց, որի ընթացքում հնարավորություն կունենաք հետևելու շուկայի զարգացումներին, ներդրումային ծրագրերին, որի ժամանակ որոշումներ կկայացնենք»:
Ինչ վերաբերում է առաջարկվող փոփոխություններին, տեղեկացրել է.
«Մենք առաջարկում ենք, որ պետտուրքի համար սահմանվի 14 հազար դրամ: Ինչո՞ւ, որովհետև կառավարության հաշվարկը կառուցված էր այն թվերի, վրա, որոնք վերաբերում էին խոշոր արտադրողի` նախորդ տարում ունեցած արտադրական թվերին, այն ժամանակ մենք ունեինք 37 հազար դրամ` մեկ տոննայի հաշվով, հետագայում երբ լրացուցիչ տեղեկություններ ստացանք արտադրողից ու ՊԵԿ-ից, ստացվեց, որ արտադրական ինքնարժեքը մոտ է 31 հազար դրամին:
Իսկ կլինկերը ձեռք է բերվում սահմանին նույն գնով, ինչ ցեմենտը: Ցեմենտի հումքի ներկրման ծախսերի վերաբերյալ ներկայացրել է այլ հաշվարկներ ևս, որի արդյունքում հանգել են հետևյալին.
«Առանց տուրք կիրառելու` փոքր արտադրողը, որ կլինկերից պիտի արտադրի ցեմենտ, չի կարողանալու վաճառել այնպիսի գնով, որ լինի ցածր, քան տեղական խոշոր արտադրողը, և գտնում ենք, որ անգամ եթե տուրք չենք կիրառում, չի կարողանում ստանալ գնային առավելություն խոշոր արտադրողի նկատմամբ, որ իր գոյությունը վտանգ ներկայացնի նրանցից յուրաքանչյուրի համար: Համապատասխանաբար, մենք շարունակում ենք առաջարկը պահել ուժի մեջ, որ օրենքի նախագիծն ընդունվի և մինչև 2020թ.-ի ապրիլի 20-ը կիրառվի»,- հայտնեց Տիգրան Խաչատրյանը:
«Այսինքն՝ ունենում ենք 14 հազար դրամ պետտուրք մինչև 2020 թ.-ի ապրիլի 1-ը, կլինկերի նկատմամբ տուրք չի կիրառվում: Ըստ անհրաժեշտության` փոփոխություններ կկատարենք»,- հայտնեց Թունյանը:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...