ԳԱԱ շենքի գլխին ամպե՞ր են կուտակվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+19.09 oC

ԳԱԱ շենքի գլխին ամպե՞ր են կուտակվում

16:51 22.05.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկել է փոփոխություններ մտցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում: Նա ասել է, որ կան տեղեկություններ, թե նախկին կառավարությունը նպատակ է ունեցել ԳԱԱ-ին հատկացված շենքը վաճառել և դրա տեղում հյուրանոցային կամ ռեստորանային համալիր կառուցել.

«Երաշխավորված չէ, որ հաջորդ կառավարությունը նման մոտեցում չի ունենա նման պատմական շենքերի նկատմամբ: Նախագիծ եմ ուղարկել, որով առաջարկել եմ ԳԱԱ-ին ամրացված շենքն ու շինություններն օտարել միայն բացառիկ դեպքերում, օրինակ, երբ գերակա է շահի խնդիր, ֆորսմաժորային դեպքեր և այլն»,- ասել է Բագրատյանը:

ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նկատեց՝ կառավարությունն առաջարկում է ԳԱԱ մասին օրենքը թողնել անփոփոխ և մերժել առաջարկությունները մի քանի պատճառով: Նախ՝  հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել ակադեմիային տրամադրված գույքը, բացի դրանից՝ փոխնախարարը նկատեց, որ բուհերում էլ են զբաղվում գիտությամբ և կարելի է գիտությամբ զբաղվել ապակեպատ շենքերում ևս: Բագրատյանն առարկեց։

«Միանշանակ կարելի է, էդ դեպքում, օրինակ, կարելի է առաջարկել, որ Մատենադարանը, որտեղ գրքեր են ընդամենը պահվում, տեղափոխել Խարբերդի դաչաներ, էդտեղ էլ կարելի է պահել այդ գրքերը, բայց գոյություն ունի ավանդույթ, ճարտարապետություն, քաղաքի դիմագիծ, արժեհամակարգ, որից հերթական անգամ դուք փորձում եք շեղվել ապակեպատ առաջարկություններով: Կարծում եմ՝ բացառապես հիմնավոր չէ ձեր որևէ առարկություն: Եթե նպատակ ունեք ԳԱԱ շենքը վաճառել, պետք է ազնիվ հայտարարել այդ մասին»,- ասաց պատգամավորը:

«Ինչի՞ եք դուք ուզում անպայման ԳԱԱ շենքը վաճառել»,- դիմեց Բագրատյանը փոխնախարարին:

«Այս պահի դրությամբ չկա կառավարության կողմից դա վաճառելու որևէ նպատակ և կխնդրեի, որ գոյություն չունեցող հարցի շուրջ կեղծ օրակարգ չստեղծեք, որովհետև այսօր շենքի վաճառքի օրակարգ դրված չէ»,- պատասխանեց ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը: Բագրատյանն առաջարկեց հետաձգել հարցի քննությունը, մինչև կառավարության հետ խնդիրը նորից քննեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP