18:06 30.05.2019
«Մեկ Հայաստան» կուսակցությունը, հետևելով վերջին օրերին ՀՀ դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
1․ ՀՀ գործադիր իշխանության կողմից տեղի է ունեցել առերևույթ միջամտություն ՀՀ դատական իշխանության գործունեությանը, որի հետևանքով խախտվել է ժողովրդավարության և ՀՀ Սահմանադրության հենասյուն հանդիսացող իշխանությունների տարանջատման սկզբունքը, խաթարվել է դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը։
2․ Գործադիր իշխանության կողմից հայտարարվել է Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման և գործող դատավորների նկատմամբ, այսպես կոչված «վեթինգի» կիրառման որոշման մասին։
3․ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել են Հայաստանում անցումային արդարադատության ներդրման վերաբերյալ լսումներ, որի արդյունքներով պարզ դարձավ, որ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների մոտ առկա է ոչ ամբողջական և համալիր պատկերացում առաջարկվող գործիքակազմի ամբողջության, դրա կիրառման մեխանիզմների և հնարավոր հետևանքների վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ.
1. ՀՀ իշխանությունների կողմից դատական համակարգի բարեփոխման «հեղափոխական» և «վիրահատական» միջամտությունը կրում է հատվածական, տարերային և խիստ սուբյեկտիվ թիրախավորված բնույթ, ինչը, մեր խորին համոզմամբ, չի բխում անկախ, արդյունավետ գործող և հանրային լայն վստահություն վայելող դատական համակարգ ունենալու ՀՀ ազգային և պետական շահից։
2. Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հիմքերի և նախադրյալների բացակայության իրավիճակում իշխանությունների կողմից «անցումային արդարադատության» գործիքակազմի ներդրման և գործարկման մասին որոշումը որակում ենք արհեստական և խիստ քաղաքականացված: Այդ որոշման մեջ առկա են լրջագույն ռիսկեր ՀՀ դատական համակարգի` որպես սահմանադրական ինստիտուտի, հիմքերի խարխլման, բնականոն գործունեության խաթարման և, այն գործադիր իշխանության կողմից առավելագույնս կառավարելի դարձնելու և, վերջին հաշվով, ՀՀ իրավական անվտանգության սպառնալիքներ:
3. ՀՀ գործադիր իշխանության կողմից դատավորներին «վեթինգի» ենթարկելու որոշումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Դատական օրենսգրքով ՀՀ դատական իշխանության և դատավորի համար սահմանված չափանիշներին, իր մեջ կրում է իշխանության համար անցանկալի դատավորներից ազատվելու գործիքի վերածվելու մեծ ռիսկայնություն: Մեր դիտարկմամբ, «վեթինգը» իր ամբողջ տրամաբանությամբ և առաքելությամբ, պետք է կիրառվի ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգի, մասնավորապես ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
Գիտակցելով և ընդունելով ՀՀ դատական համակարգի շարունակական և հետևողական բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջնորդվելով քաղաքական ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով, ինչպես նաև պետական քաղաքականության կանխատեսելության, որոշակիության և կայունության ծրագրային դրույթներով, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է.
1․ Սկսել «ՀՀ իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի» մշակման գործընթաց` այն դիտարկելով որպես ՀՀ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ:
2․ «Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է քննարկումների և խորհրդակցությունների շարք ՀՀ քաղաքական ուժերի, իրավաբանական հանրույթի պրոֆեսիոնալ և ակադեմիական ներկայացուցիչների հետ` աշխատանքային խմբի ձևավորման և առաջադրված խնդրի համալիր լուծման նպատակով:
Համոզված ենք, որ պետական քաղաքականությունը, դրանում առկա լուծումներն ու մեխանիզմները իրենց մեջ պետք է արտացոլեն քաղաքական համակարգի գործունեության խելամիտ հավասարակշռություն և կանխատեսելի բարձր արդյունավետություն: Ուստի, Հայաստանի անվտանգության բոլոր հայեցակարգերը պետք է հիմնված լինեն բացառապես ՀՀ ազգային և պետական շահի վրա, բավարարեն հանրության կողմից ձևակերպված ակնկալիքներն ու պահանջները` ծառայելով ի նպաստ և հանուն Հայաստանի Հանրապետության»:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...