21:12 02.06.2019
Գիտնականները պարզել են, որ կատուները խելքով չեն զիջում շներին: Թեև երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ շներն են ավելի խելացի, քան կատուները, գիտնականները տեսություն են մշակել, որը հաստատում է իրենց համոզմունքը: Դրա էությունն այն է, որ առանձին վերցրած մեկ կատուն ավելի լավ որսորդ է, քան գայլը կամ շունը: Կատուն ավելի հեշտ ու արագ է մուկ որսում, քան շունը՝ նապաստակ:
Ամբողջ աշխահում շների ինտելեկտն ուսումնասիրում է 12 գիտական լաբորատորիա: Իսկ կատուների ինտելեկտը հետաքրքրել է միայն ծաղրածու Կուկլաչովին: Աստիճանաբար շների բարձր ինտելեկտը կատուների համեմատ դարձել է աքսիոմա:
Վերջին 10 տարում գիտության մեջ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարելի է գնահատել, որպես «կատվային հեղափոխություն»: Եթե շնասերները, որպես ապացույց, պնդում էին, թե շան ուղեղն ավելի ծանր է, քան կատվինը, կատվասերները հայտնաբերեցին, որ զոլավոր փիսիկների ուղեղում նեյրոնների ցանցն ավելի խիտ է:
Այդ պատճառով 25 գրամ ուղեղ ունեցող կատվի գլխում կա 300 մլն նեյրոն, իսկ 75 գրամ ուղեղ ունեցող շան գլխում ՝ 165 միլիոն նեյրոն: Բացի այդ, կատուների հիշողությունն ավելի լավն է: Այսպիսի փորձ են արել գիտնականները՝ ցույց են տվել համեղ կերակուր թե՛ կատուներին, թե՛ շներին, հետո պահել են դա և կենդանիների ուշադրությունը շեղել: Կատուները 15 ժամ հիշել են պահված կերակուրի մասին, իսկ շները 5 րոպե անց մոռացել են:
Ուղղակի փիսոները չեն սիրում ենթարկվել …
Ստացված տվյալների հիման վրա գիտնականները կրկին վերադարձել են ինտելեկտի հարցին՝ ո՞վ է խելացի ՝ շո՞ւնը, թե՞ կատուն:
Պարզվել է նաև, որ ի տարբերություն շների, որոնց համար տերը մեծ մասամբ «սննդի մատակարար է», կատուները ընկերությունը վեր են դասում սննդից: Փորձ են արել՝ 19 կատվի 2.5 ժամ պահել են դատարկ սենյակում՝ առանց ուտելիքի: Հետո բացել են դուռը և առաջարկել՝ սնունդ, խաղալիքներ, շփում տիրոջ հետ:
Կատուների 65 տոկոսը մոտեցել է տիրոջը: Գիտնականները վերջնականապես համոզվել են, որ կատուները շներից ոչ պակաս կարող են օգնել որոնողական աշխատանքներում՝ գտնել թմրամիջոց, կորած մարդկանց, կամ հոտով ճանաչել քաղցկեղով հիվանդ մարդուն:
Կատուները շատ խելացի են, պարզապես ձևացնում են իրենց անխելք, գուցե, որպեսզի մարդիկ չաշխատեցնեն նրանց շների պես: Գիտնակաները կարծում են, որ կատուներին նույնպես կարելի է վարժեցնել, պարզապես ոչ թե ուտելիքով, այլ քնքշությամբ և գովեստով:
18:42 17.05.2025
Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ ՓեզեշքիանԹեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...
18:30 17.05.2025
Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...