19:11 04.06.2019
SHANTNEWS.am-ն ավելի վաղ ինտերակտիվ նյութով ներկայացրել էր, թե որ երկրները մենք կարող ենք այցելել առանց մուտքի վիզայի: Այդ երկրների թվում է Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայը, Բելառուսը, Ուկրաինան, Ռուսաստանը, ամառը նաև Մոնտենեգրոն և այլն: Ցանկն այսուհետ համալրվել է ևս մեկով. հիմա Հայաստանից նաև Չինաստան է հնարավոր գնալ առանց վիզա:
Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Չինաստանի ժողովրդավարական հանրապետության պետական խորհրդի անդամ ԱԳ նախարար Վան Իին ստորագրել են «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիր: Այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել մուտք գործել Չինաստան առանց մուտքի վիզայի:
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով 2017-ի համեմատ: Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականի առաջին եռամսյակում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով:
Որպես զբոսաշրջային ուղղություն Չինաստանը հայերի կողմից ամենապահանջվածներից չէ: Քանի որ վիզային ռեժիմ էլ չի գործելու, SHANTNEWS.am-ը ներկայացնում է Չինաստանում ամենահայտնի տեսարժան վայրերը:
1. Չինական մեծ պարիսպ
«Եթե չես եղել չինական մեծ պարիսպում, ուրեմն դու չես եղել Չինաստանում»: Չինաստանում շրջած զբոսաշրջիկների հայտնի խոսքն է:
Չինական մեծ պարիսպը աշխարհում ամենաճանաչելի սիմվոլն է Չինաստանի համար և տեղ է գտել յոթ հրաշալիքների նոր ցուցակում : Պարիսպն ունի 8000 կմ երկարություն և կառուցվել է հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից :
2. Տերակոտե բանակ
Տերակոտե բանակը գետնի տակ է մնացել ավելի քան 2000 տարի: 1974 թվականին տեղացիները ջրհոր փորելիս արել են աշխարհի հնագիտական գլխավոր բացահայտումներից մեկը : 1987 թվականին Տերակոտե բանակը ճանաչվել է համաշխարհային մշակույթի ժառանգություն:
Այն գտնվում է Սիան քաղաքից ոչ հեռու Ցին Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ: Ընդհանուր առմամբ չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8099 ամբողջական տերակոտե մարդու հասակի արձանների խումբ է: Կարծես մի ամբողջ բանակ կազմ պատրաստ կանգնել է:
Ըստ ավանդության՝ այս արձանները պետք է կայսերը հաղորդեին ուժ և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։
Կենդանի ռազմիկներին թաղելու փոխարեն, ինչպես սովորաբար արվում էր, կայսեր հետ թաղել են այդ ռազմիկների նույնատիպ արձանները: Բայց պատմությունն ասում է, որ թաղել էին նաև մոտ 70 հազար ողջ և առողջ աշխատավորների իրենց ընտանիքների հետ։
3.Պեկինի արգելված քաղաքը
Արգելված քաղաքն աշխարհի ամենամեծ պալատային համալիրն է: Մի ժամանակ այստեղ սովորական մարդկանց մուտքն արգելվում էր և հենց այստեղից էլ ծագել է Արգելված քաղաք անվանումը:
Այսօր արդեն յուրաքանչյուրը կարող է այցելել այս քաղաք և հիանալ չինական հնագույն ճարտարապետությամբ: Պալատային համալիրը եղել է Մինև Քին դինաստիաների կայսերական պալատը մինչև 1911 թվականը: Այն 560 տարի շարունակ 24 միապետի նստավայր է եղել:
5. Լի գետը
Կարստային լանդշաֆտը, որը ձգվում է Լի գետի հորիզոնում, գերել է շատերի սրտերը: Հայտնի պոետներ ու նկարիչներ են ոգեշնչվել այս տեսարանով: Այսօր սա լուսանկարիչների ամենասիրելի վայրն է:
6. Մեծ պանդաների կենտրոն Չենդուում
Չինացի են նաև մեր բոլորի կողմից սիրելի, փափուկ պանդաները: Չինաստանում տարբեր կենդանաբանական այգիներում շատ են պանդաները, բայց կան նաև հատուկ խնամքի կենտրոններ, որտեղ զբոսաշրջիկները նույնպես կարող են այցելել: Այստեղ ոչ թե ճաղերի հետևից, այլ հենց իրենց բնական միջավայրում է հնարավոր տեսնել պանդաներին:
7. Պոտալա ամրոցը
Եվ, իհարկե, Տիբեթ: Պոտալա ամրոցը Տիբեթի սիմվոլներից է: Այն բուդդայական տաճարային համալիր է: Եղել է Դալայ-Լամայի հիմնական նստավայրը մինչև Չինաստանի ներխուժումը Տիբեթ 1959 թվականին:
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...