19:30 04.06.2019
Կին, որին երազում են միլիոնավոր տղամարդիկ, իսկ միլիոնավոր կանանց հասցնում պլաստիկ վիրաբույժների մոտ: Անջելինա Ջոլի, որի երակներով հոսում է սլավոնական, ֆրանսիական, գերմանական, կանադական և հոլանդական արյուն:
Ոչ գեղեցիկ մանկությունը
Արդեն հայտնի դերասան Ջոն Վոյթի և ֆրանսիական ծագումով անհայտ դերասանուհի Մարշելին Բերտրանի ընտանիքում 1975թ. հունիսի 4-ին ծնվեց Անջելինա Ջոլի Վոյթը: Բայց գեղեցիկ ամուսնական զույգն աղջկա ծննդից ընդամենը մեկ տարի անց բաժանվեց:
Այսպիսով, 1976թ. ընդամենը մեկ տարեկան Անջելինային մայրը, մյուս երեխայի` Ջեյմսի հետ, վերցնում և մեկնում է Նյու Յորք:
Հոլիվուդին ծանոթ Անջելինայի հայրն էլ` Ջոն Վոյթը, որոշում է 6 տարեկան աղջկան նկարահանել իր ֆիլմերից մեկում: Առաջին էկրանային փորձից 5 տարի անց Ջոլին տեղափոխվում է Հոլիվուդ` հոր տուն:
Քաղաքի Բևեռլի Հիլզի ավագ դպրոցը Անջելինայի համար իսկական դժոխք էր: Նա այնտեղ սպիտակ ագռավի նման էր, այն շուրթերն էլ, որ հիմա դարձել են դերասանուհու այցեքարտը, մի ժամանակ ծաղրի առարկա էին համադասարանցիների կողմից: Լայն ուսերին և երկար ոտքերին, որ Ջոլին այդքան չէր սիրում, դասընկերները գումարում էին հյութեղ շուրթերը և նրան անվանում «աֆրիկացի»:
«Ես միշտ պայքարել եմ ցածր ինքնագնահատականիս դեմ, երևի բոլորն էլ անցնում են դրա միջով… Ամեն մի դեռահաս էլ իսկական հերոս է, չէ՞ որ այդ տարիքում մենք այնքան ցավ ենք զգում, դպրոց գնում ենք, ինչպես գնում են պատերազմի դաշտ …»:
Անջելինան փոքրուց էր աչքի ընկնում էքսցենտրիկ պահվածքով, դպրոցում նա այցելում էր անգամ հոգեթերապևտի, Ջոլին կտրում էր ձեռքերը, մազերը ներկում էր վառ կարմիր և հագնում միայն սև գույնի հագուստ, բարեբախտաբար, դանակները հիմա լրացնում են միայն դերասանուհու մեծ հավաքածուն:
«Երբ շրջապատիս աղջիկները երազում էին բալետի պարուհի դառնալ, ես մտածում էի վամպիր լինելու մասին: Հիմա երևի տարօրինակ և էքսցենտրիկ է հնչում, բայց երբ 9 տարեկան էի, իմ երազանքը Թաղման բյուրո բացելն էր… Բանն այն է, որ երբ պապիկս մահացավ, ես այնքան էի ազդվել նրա հուղարկավորության տեսարանից…»
Սակայն Թաղման բյուրո բացելու ցանկությունից առավել զարմանալի էր, որ 14 տարեկանում, մոր որոշմամբ, Անջելինան սկսեց ապրել իր առաջին զուգընկերոջ հետ միևնույն տանը: Դա քաղաքացիական ամուսնություն էր, որը տևեց 2 տարի:
«Կարծում եմ` դա ամենախելացի քայլն էր, որ արեց մայրս ինձ համար, այգիներում թրև գալու փոխարեն մենք տանն էինք ապրում ամուսնական զույգի նման, բայց երբ լրացավ 16 տարեկանս, ես ցանկացա ազատ լինել և բաժանվեցի զուգընկերոջիցս»:
Հենց 16 տարեկանում էլ Ջոլին հայտնվեց հիվանդանոցում, որովհետև դանակով կտրել էր քներակը: Այդ տարիներին Անջելինային արդեն ծանոթ էին բոլոր հայտնի ու անհայտ թմրադեղերը, իսկ նրա անկողնում հավասարապես հայտնվում էին թե´ տղամարդիկ, թե´ կանայք…
«Դաջվածքներ, արյուն և սպիներ. ահա այն, ինչից ես ստեղծված եմ: Ես արդեն ապրել եմ իմ կյանքի վատագույն օրերը և այն, որ ես չմահացա երիտասարդ տարիքում, արդեն իսկ մեծ հաջողություն է»
ԿԻՆՈՅԻ ԱՂՋԻԿԸ
Բևեռլի Հիլզի այդքան հայտնի, բայց Ջոլիի համար այդքան ատելի դպրոցից բացի, աղջիկը Հոլիվուդում սովորում էր նաև Լի Սթրասբերգի կինոդպրոցում: Այն գեղեցկությունն էլ, որ համադասարանցիները ծաղրում էին, շուտով նկատում են լուսանկարիչները:
14-ամյա Ջոլին սկսում է մոդել աշխատել ամերիկյան ու անգլիական ամսագրերի համար, նրան հրավիրում էին նաև նկարահանվելու փոքրիկ երաժշտական հոլովակներում: Իսկ 18 տարեկանում Անջելինան սկսում է նկարահանվել ֆիլմերում:
1993թ. էկրան է բարձրանում «Կիբորգ-2» ֆիլմը, սակայն Անջելինային այնքան դուր չէր եկել իր խաղը, որ նրանից տևական ժամանակ պահանջվեց ծանր դեպրեսիայից դուրս գալու համար:
1995թ. և «Հաքերներ» ֆիլմ, որը 20-ամյա Ջոլիի առաջին լուրջ աշխատանքն էր: Իսկ այս ֆիլմում նա խաղում էր հայտնի դերասան Ջոննի Լի Միլլերի հետ, որը հետո պիտի դառնար Անջելինայի առաջին օրինական ամուսինը:
Ֆիլմային հաղթարշավը
Այդպես, Ջոլին մեկը մյուսի հետևից ընտրում էր ամենատարբեր դերերը` ոստիկանից վերածվելով թմրամոլ գեղեցկուհու, մեքենաներ առևանգող շիկահերից` հոգեբուժարանի հիվանդի: Ի դեպ, հենց այդ վերջին դերի` «Ընդհատված կյանք» ֆիլմում մարմնավորած Լիսայի կերպարի համար 1999թ Ջոլին առաջին անգամ իր ձեռքում պահեց «Օսկար»-ի արձանիկը: Նույն ֆիլմի համար նա արժանացավ նաև «Ոսկե գլոբուսի»` որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»:
2001թ. Ջոլիին առաջարկում են մարմնավորել հայտնի համակարգչային խաղի հերոսուհուն` Լառա Քրոֆթին: Համաշխարհային վարձույթում ֆիլմը պիտի հավաքեր 270 մլն դոլար: Հետո ևս 40 ֆիլմ, որտեղ Ջոլին փայլում է իր գեղեցկությամբ ու ուժով:
Իսկ 2011թ. արդեն Ջոլիի ռեժիսորական դեբյուտն էր «Արյան և մեղրի երկրում», ֆիլմ, որ պատմում էր սերբ տղամարդու և բոսնիացի մուսուլման աղջկա սիրո մասին: Ջոլիի առաջին աշխատանքը հայտնվեց նաև «Ոսկե գլոբուսի» «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:
Չստացված ամուսնություններ
20 տարեկանում Ջոլին ամուսնանում է «Հաքերներ»-ը ֆիլմի իր խաղընկերոջ` Ջոննի Լի Միլլերի հետ: Մեկուկես տարի տևած ամուսնությունը 2-ն էլ հետո պիտի անվանեին «երիտասարդության սխալ»:
«Ինձ ուժեղ տղամարդ է պետք, ուժեղ բոլոր իմաստներով, բայց պետք է, որ նա ունենա մեկ թերություն, իսկ այդ թերությունը ես լինեմ»:
2000թ. Անջելինան կրկին որպես ամուսին ընտրում է իր խաղընկերոջը «Կառավարելով թռիչքը» ֆիլմում: Անջելինան և դերասան Բիլլի Տորնտոնը, մեղմ ասած, տարօրինակ զույգ էին, հարսանեկան արարողությանն էլ գնացել էին ջինսերով և շապիկներով, նրանց սիրո ապացույցը դաջվածքներն էին, Անջելինայի մարմնին`Բիլլիի անունը և հակառակը, բայց արդեն 3 տարի անց Ջոլին և Բիլլին ստիպված պիտի լինեին ջնջել իրենց սիրո` այդ միակ ապացույցը և կյանքը սկսել նորից:
«ՄԻՍԹՐ և ՄԻՍԻՍ ՍՄԻԹՆԵՐ»
Ֆիլմի գլխավոր հերոսուհու համար առաջինն առաջարկ ստացել է Նիկոլ Քիդմանը, բայց խիտ գրաֆիկի պատճառով դերասանուհին հրաժարվել էր: Այդպես, 2004թ. 29-ամյա Անջելինան նկարահանման հրապարակում հանդիպում է Հոլիվուդի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկին` Բրեդ Փիթին:
«Ոչ բոլոր երեխաները հնարավորություն ունեն դիտելու մի ֆիլմ, որտեղ մայրիկն ու հայրիկը սիրահարվում են»
Բայց 2004թ. Փիթը դեռ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի օրինական ամուսինն էր, Ջոլիի և Բրեդի իրական սիրավեպն էլ սկսվեց միայն նրանց ամուսնալուծությունից հետո:
«Ես երբեք թույլ չէի տա ինձ քնել ամուսնացած տղամարդու հետ, այն էլ այն բանից հետո, երբ հայրս դավաճանում էր մորս: Եթե ես նման բան անեի, առավոտյան ինձ հայելու մեջ անգամ չէի կարող նայել»
«ԲՐԵԴՋԵԼԻՆԱ»
2014թ. Բրեդն ու Անջելինան վերջապես օրինականացրին իրենց հարաբերությունները: Ջոլիի ամուսնական մատանու ձևն էլ անձամբ Բրեդն էր մտածել` ստեղծման համար մեկ տարի պահանջվեց, ինչպես նաև 250. 000 դոլար:
Աստղային զույգի ընտանիքը բազմանդամ էր՝ 6 երեխա, որոնցից երեքը որդեգրված են: Դուստրը` Զահարան, Եթովպիայից է, տղան` Մեդոքսը, Կամբոջայից, Պակսը` Վիետնամից, իսկ 2006թ. Բրեդն ու Ջոլին ունեցան իրենց աղջկան` Շայլոյին, 2008թ. ծնվեցին նաև նրանց զույգ երեխաները` Նոքսն ու Վիվիենը:
Խախտելով բոլոր ռեկորդները` դստեր` Շայլոյի լուսանկարները Ջոլին և Փիթը վաճառեցին 10 մլն դոլարով, իսկ զույգերինը` 14 մլն դոլարով: Զույգն ամբողջ գումարը փոխանցեց իրենց հիմնած բարեգործական հիմնադրամին:
Ասում են` ամուսնանալուց հետո Ջոլին և Փիթը մի չգրված կանոն ունեին` ֆիլմերում բաց տեսարաններում չեն նկարահանվում, եթե, իհարկե, միմյանց խաղընկերները չեն: Որպես սիրո, գեղեցկության ու հավատարմության խորհրդանիշ` մամուլն այս զույգին անվանում էր «ԲՐԵԴՋԵԼԻՆԱ»:
ԱՍՏՂԱՅԻՆ ԱՊԱՀԱՐԶԱՆ
«Կիրքն այն է, երբ վերցնում ես և ուզում ես էլի վերցնել, իսկ սերը, երբ տալիս ես և ուզում ես էլի տալ…»
2016թ. սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին ապահարզանի դիմում ներկայացրեց՝ պահանջելով իրենց 6 երեխաների խնամակալությունը: Իսկ զույգի փաստաբանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Այս որոշումը կայացվել է ընտանիքի բարօրության համար: Անջելինա Ջոլին մեկնաբանություն չի տա ու խնդրում է, որ ընտանիքի գաղտնիության իրավունքը չոտնահարվի»:
ԿԱՄԲՈՋԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ
«Time». պարբերականի տվյալներով` աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում հայտնված Անջելինա Ջոլին, երեխաներ որդեգրելուց զատ, նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է.
Կոսովո, Քենիա, Իրաք, Սուդան ու էլի տասնյակ թեժ կետեր, որտեղ Անջելինան շարունակում է բարեգործությամբ զբաղվել, իսկ 2005թ. դերասանուհուն անգամ պաշտոնապես Կամբոջայի քաղաքացիություն են շնորհել` երկրի բնակիչներին օգնելու համար:
ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՔԱՂՑԿԵՂԸ
2007թ. Մարշելին Բերտրանը` Ջոլիի մայրը, ընդամենը 56 տարեկանում հեռացավ կյանքից. պատճառը քաղցկեղն էր: Այդ դեպքից հետո Ջոլին որոշում է գնալ հետազոտության և պարզում, որ քաղցկեղով հիվանդանալու ժառանգական ռիսկը մեծ է:
2013թ. բժիշկները Անջելինայի մոտ հեռացրին կրծքագեղձերն ու ձվարանները: Դերասանուհու մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը 87 տոկոսից հիմա հասել է 5 տոկոսի:
Ջոլին՝ էկրաններից այն կողմ
Ձախ ուսին երեխաների ծննդյան երկրաչափական կոորդինատներն են, այդ թվում` որդեգիր երեխաներինը, իսկ ափի մեջ «Մ» տառն է` մոր հիշատակին: Ջոլիի մարմնին դաջված են նաև իմաստունների մտքեր ու իր սիրելի Չերչիլի ծննդյան օրը:
Հայտնի դերասանուհու ամենասիրելի դիսնեյան հերոսն էլ Դամբո փղիկն է, Ջոլին ոչնչի հետ չի փոխի մի քանի րոպե նրա մասնակցությամբ մուլտֆիլմերը դիտելը:
«Ես բավականին ուշ հասկացա, որ երջանիկ լինելը ընտրություն է, ինչն ինքդ ես կատարում: Մարդիկ ասում են, թե դու սխալ ճանապարհով ես ընթանում, եթե պարզապես ընթանում ես քո ճանապարհով… »
11:18 24.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...
10:34 24.06.2025
Հրդեհ Հերհեր գյուղումՀունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...