19:24 04.06.2019
Պետական գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում Երևան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2017-18թթ. ընթացքում Երևան քաղաքում նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ոլորտը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են պահանջվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնից և ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա նշված ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցչի ներգրավմամբ Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող բենզալցակայաններում 10 լիտր տարողությամբ չափանոթի միջոցով իրականացվել են չափումներ: Դրանց արդյունքում արձանագրվել է դիզելային վառելիքի, ԱԻ 92 և ԱԻ 95 դասերի բենզինի՝ մինչև 1000 գրամի բացասական շեղումներ:
Պարզվել է, որ 2016թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային ինստիտուտ Չափագիտության ազգային մարմնի կողմից իրականացված՝ ավտոլիցքավորման աշտարակների ստուգաչափման արդյունքում այդ տնտեսվարող սուբյեկտներին տրվել է նավթամթերքի իրացմամբ զբաղվելու համապատասխան վկայականներ, որոնցում նշվել է, որ դրանք ուժի մեջ են կապարակնիքների առկայության դեպքում: Մինչդեռ պարզվել է, որ վարչական գործի վարույթում առկա չեն կապարակնիքների առկայության, բացակայության կամ դրանք վնասված լինելու մասին փաստաթղթեր։
Երևան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրություններն ուղարկվել են Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններ, որոնց հանձնարարությամբ հետաքննության և նախաքննության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներում դրանց հիման վրա նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում մայրաքաղաքում գործող՝ նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող, անհատ ձեռներեցի կարգավիճակով գործող երեք տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերված խախտումների և դրանց հետևանքով թերաչափելու, ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու փաստերով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում, ինչպես նաև ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործերից 2-ի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն, 1-ը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...