ԼՂ իշխանությունները տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

ԼՂ իշխանությունները տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ. վարչապետ

14:13 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում կրկին խոսել է այն ուժերի մասին, որոնք, ըստ վարչապետի, փորձում են դավադրության միջոցով պատերազմ հրահրել և հողեր հանձնել: Վարչապետը նշել է, որ այդ մասին արդեն բարձրաձայնել է Գորիսում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ։

«Դա աննախադեպ երևույթ է եղել, և´ ԼՂՀ, և´ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի  անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Ես հետաքրքրվել եմ՝ իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն։

Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ երբ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել ու խոսել եմ, գաղտնիության պայմաններում, թե ինչ պայմաններով պետք է գնանք առաջ։ Եթե էս մարդը դուրս ա գալիս,  իր օգնականին ասում ա՝ գնա «Ֆեյսբուքում» գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար է ինքը դա անում, եթե ինքը հարյուր տոկոսով գիտի, թե ինչ ա կատարվում։ Ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ ա կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ ինքն է Արցախի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ  իշխանություններին։ Վարչապետի խոսքերով` նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել:

«Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն»,- ասաց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

15:30 31.07.2025

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: ...

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

15:20 31.07.2025

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

Կառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

BACK_TO_TOP