10:31 06.06.2019
«Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է ընտանեկան բռնության կանխարգելման և արդեն իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համապարփակ ու համակարգված մեխանիզմի առկայությունը։ Այժմ սերտորեն աշխատում ենք այս ուղղությամբ՝ փորձելով մեծացնել պետական աջակցությունը։ Ըստ նախագծի՝ հանրապետության բոլոր մարզերում գալիք տարվանից կունենանք աջակցության կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների պատվիրակման միջոցով։ Նաև նախատեսել ենք ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանների ստեղծում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Փոխնախարարը, առանցքային համարելով համայնքների հետ սերտ համագործակցությունը, խիստ կարևորել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ կարծիքների և դիտարկումների ներկայացումը․ «Ունենք վեց կենտրոններ, որոնք ընտանեկան բռնության դեպքերով աջակցության գործառույթներ ունեն։ Երեքը Երևանում են, երեքը մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Շիրակում։ Հունիսի 7-ին համագործակցության հուշագիր ենք ստորագրելու «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության և «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ, որի շրջանակում ևս վեց աջակցման կենտրոններ կբացվեն մինչև տարեվերջ»։
Ժ․Անդրեասյանը հորդորել է մարզերում գործող գենդերային հանձնաժողովներում քննարկման օրակարգային թեմա դարձնել գենդերային ռազմավարությունը՝ կոնկրետ առաջարկներ և տեսակետներ ներկայացնելու ակնկալիքով։
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները խոսել են մարզերում տիրող ոլորտային խնդիրների մասին՝ առաջարկելով հատկապես ուշադրություն դարձնել մասնավոր մանկապարտեզների գործունեությանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը և այլն։ Ժ․Անդրեասյանը, անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, նշել է, որ ապաինստիտուցիոնալացումը նախարարության քաղաքականության հիմնական սկզբունքներից է․ «Մեր առաջնահերթությունը խնամատարության ինստիտուտի զարգացումն է, բայց այս ոլորտում մեծագույն խնդիր կա։ Ունենք ֆինանսավորում պետական բյուջեից, ունենք վերապատրաստված ընտանիքներ, սակայն, իրականում, այդ ծրագրի ցուցանիշները շատ վատ են»։
Փոխնախարարը նաև էական է համարել երեխաների և նրանց ընտանիքների կարիքների որակյալ գնահատման իրականացումը։ Նա փաստել է, որ նախարարության առաջնային նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա կենսաբանական ընտանիքում, և այս գործում, միանշանակ, պետք է աջակցել․ «Եթե առաջիկայում էլ կլինեն կոնկրետ դեպքեր, երբ աջակցության պարագայում երեխաների՝ ընտանիքներ վերադարձը հնարավոր կլինի, տեղեկացրեք։ Նաև պետք է հստակեցնել, թե այդ ընտանիքները կոնկրետ ինչպիսի՞ աջակցության կարիք ունեն, և մենք՝ որպես լիազոր մարմին, հնարավորինս կարճ ժամկետում կապահովենք երեխաների՝ ընտանիք վերադառնալու հնարավորությունը»։
16:53 17.06.2025
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ումՀունիսի 17-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, դեսպանության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հայտնելով համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունը։ Դեսպան Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության […] ...
16:47 17.06.2025
Սի Ծինփինը նազգուշացրել է, որ մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինիՉինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը գործել հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքներով՝ ասելով, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի։ «Միայն հավասարության, արդարության, փոխադարձ օգուտի և փոխադարձ շահի սկզբունքներին անսասան նվիրվածությունը կօգնի պահպանել համաշխարհային խաղաղությունը և հասնել համատեղ բարգավաճման: Մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինի: Միակողմանիությունը, պրոտեկցիոնիզմը և հեգեմոնիզմը կվնասեն և՛ ուրիշներին, […] ...
16:40 17.06.2025
Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվելՄայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, […] ...
16:32 17.06.2025
Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչԱրգենտինացի մասնագետ Մաթիաս Ալմեյդան գլխավորել է իսպանական «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հուլիսի 1-ին: Ալմեյդան նախկինում գլխավորել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բանֆիլդը», մեքսիկական «Չիվասը», հունական ԱԵԿ-ը և այլ թիմեր: Ալմեյդան 1996/1997 մրցաշրջանում, խաղացել էր «Սևիլիայում»: Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի […] ...
16:24 17.06.2025
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականըԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով […] ...
16:16 17.06.2025
Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...