Մեկնո՞ւմ եք հանգստի. հավաքեք ճամպրուկը մեր օգնությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Մեկնո՞ւմ եք հանգստի. հավաքեք ճամպրուկը մեր օգնությամբ

21:00 07.06.2019

Արդեն շատերի մոտ ամառային արձակուրդային տրամադրություն է: Ամենուր արձակուրդի անցկացման մասին հարցերն ակտուալ են ու ընկերներից այդ ընթացքում տարբեր խորհուրդներ ենք լսում, թե ուր գնալ հանգստանալու, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել, ինչպես դասավորել ճամպրուկը և այլն:

SHANTNEWS.am-ը որոշել է  թեթևացնել ձեր մտածմունքները և համախմբել ենք հանգստի գնալու առաջին անհրաժեշտության իրերը, իսկ միչև այս ներկայացրել էինք, թե ինչպես կարելի է ճամպրուկը դասավորել:

Իհարկե, հանգստի մեկնելու ճամպրուկը վերջին վայրկյանին դասավորելը վատագույն գաղափարներից մեկն է և խորհուրդ ենք տալիս գոնե նվազագույնը 3 օր մտածեք, հնարավորինս ռացիոնալ ընտրեք հանգստի տանելու իրերն ու շորերը:

… և այսպես սկսենք հավաքել ճամպրուկը

Արևապաշտպան քսուքներ, յուղեր ու կրեմներ: Կարևոր է այդ կրեմներից ընտրել ձեր մաշկի համար նախատեսվածը, քանի որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են վերցնել ամենաուժեղ ազդեցություն ունեցող արևապաշտպան կրեմը, սակայն հնարավոր է այն ընդհանարպես ձեզ չօգնի, նույնիսկ կարող է խանգարել արևայրուք ստանալու ցանկալի չափաբաժնին:

Հիգիենայի պարագաներից առաջնահերթ են…

  • ատամի խոզանակ և մածուկ,
  • օճառ,
  • լոգանքի գել,
  • դիմահարդարումը մաքրելու կրեմներ,
  • դեմքի և մարմնի փափկեցնող կրեմներ։

Եթե մինչ այդ չեք հաճախել մազահեռացման, ապա ճամպրուկում տեղ հատկացրեք մազահեռացնող գործիքների համար:

Շարունակենք ցուցակը…

  • 2-3 կրծկալ, 5-7 ներքնազգեստ: Գույներն ընտրեք՝ ըստ ձեր ընտրած շորերի և հարմարության,
  • Նվազագույնը երկու լողազգեստ, սակայն եթե ցանկանում եք լողափում գեղեցիկ ֆոտոշարք ունենալ, ապա ևս երկու լողազգեստը չէր խանգարի՝ հանուն լավ ու բազմազան լուսանկարների,
  • Շորտեր և կիսաշրջազգեստներ: Այստեղ քանակության հարցում ինքնուրույն կողմնորոշվեք, բայց հիշեք մյուս շորերի հետ համադրելու մասին,
  • Կարճաթև բլուզներ,
  • Կոշիկ՝ մեկ զույգ ծովափնյա, մեկ զույգ շրջելու, մեկ զույգ հարմարավետ ու փակ կոշիկ՝ մարզակոշիկ + գուլպա:

Եթե այսքանն արդեն տեղավորել եք ճամպրուկում, ապա ճիշտ ժամանակն է ընտրել երեկոյան կոկտեյլային զգեստը, քանի որ հաստատ հանգիստը միայն ծովափով ու հյուրանոցի ծառայություններով չի սահմանափակվում և ուղղակի անհրաժեշտ է բացահայտել տեղանքի լավագույն ժամանցի վայրերը:

Անկախ նրանից, թե ուր եք գնում և ինչ աստիճանի թեժ եղանակ են խոստացել օդերևութաբանները, այնուամենայնիվ, ապահովության համար վերցրեք մեկ ջինս ու երկարաթև բլուզ կամ ժակետ:

Եվ վերջում…

Մի պահ պատկերացղրեք ձեր հանգիստը` առանց ժամանակակից տեխնոլոգիաների ու գաջեթների, իհարկե, առաջին հայացքից հաճելի կլիներ, բայց մեր օրերում անհնար է նույնիսկ շենքի հարևանությամբ գտնվող խանութ գնալ առանց սմարթֆոնի: Եվ, ի վերջո, ինչպես կարելի է գնալ ծովափնյա հանգստի ու Instagram-ում ու Facebook-ում չլուսաբանել այդ թեժ օրերը: Չէ որ ձեր մյուս ընկերներն արդեն արել են դա, հիմա հերթը քոնն է՝ «նախանձի» թիրախ դառնալու:

Այնպես որ, անպայման վերցրեք ձեր սմարթֆոնը, լիցքավորիչը և power bank-ը: Եթե տեղ ունեք ու ցանկություն, ապա նոթբուքը նույնպես կարող եք տեղավորել ճամպրուկում, նույն սկզբունքով նաև լուսանկարչական ապարատը:

Եվ ամենակարևորը՝ վերջում ստուգեք փաստաթղթերը, կանխիկ գումարը, քարտերը, ապահովագրությունը, տոմսերը: Գումարը կարող եք կիսել ու պահել տարբեր տեղերում՝ եթե կորցնեք ձեռքի պայուսակը, ապա գոնե ամբողջովին առանց գումարի չեք մնա:

Հ.Գ. Իսկ ամենամենավերջում մի փոքրիկ լայֆհաք՝ եթե չի փակվում ճամպրուկը, ապա ուղղակի նստեք ճամպրուկի վրա և զուգահեռ փակեք: Աշխատող միջոց է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:15 22.07.2025

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

17:03 22.07.2025

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

16:24 22.07.2025

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...

BACK_TO_TOP