20:16 06.06.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզեր են սատկել:
Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը մեկնաբանություն է ստացել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՍԱՏՄ-ից նշեցին, որ խնդրին տեղյակ են, քաղաքացիներից մեկը նաև թեժ գծով էր ահազանգել, սակայն մինչ թեժ գծին ահազանգելը համայնքային իշխանությունները խնդրին արդեն տեղյակ են եղել:
Ընկած խոզերն ուղարկվել են լաբորտատոր փորձաքննության, վերջիններս թաղվել են գյուղի առանձնացված հատվածում:
«Տարիներ շարունակ գյուղացիներին հորդորվում է խոզերին պահել փակ տարածքում, մանավանդ, որ Սյունիքում անտառները շատ մոտ են գյուղերին և կան վայրի խոզեր, որոնք կարող են մյուս խոզերին տարբեր ձևերով հիվանդություն փոխանցել»,- նշեցին մեզ հետ զրույցում:
ՍԱՏՄ-ի տվյալներով՝ ահազանգող քաղաքացու մոտ հայտնաբերվել է 60 անկած խոզ, իսկ այլ 4 տնտեսության մոտ՝ միասին վերցված 20 անկած խոզ:
Հատկանշական է, որ նման դեպք եղել է նաև մայիսին, սակայն քաղաքացին ՍԱՏՄ-ին չի ահազանգել դրա մասին:
Մեր այն հարցին, թե երբ կլինեն լաբորատոր քննության արդյունքները և որոնք կլինեն ՍԱՏՄ-ի քայլերը, մեզ պատասխանեցին.
«Հստակ չենք կարող նշել, թե երբ կլինեն արդյունքները, դեռ վերջնական չի էլ հաստատվել, թե սա ինչ հիվանդություն է, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ այն մարդկանց համար վտանգ չի ներկայացնում: Ըստ արդյունքների՝ կհասկանանք հետագա քայլերը»:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...