ՀՔԱՎ-ը պարզաբանում է տարածել Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

ՀՔԱՎ-ը պարզաբանում է տարածել Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների մասին

13:59 07.06.2019

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարզաբանում է տարածել Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ 2019թ․ հունիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  հրապարակում է արել  Էդգար  Ծատինյանի մահվան գործի քննության ընթացքի մասին, որը թյուրընկալումների տեղիք է տվել։

Պարզաբանում ենք, որ ինչպես այս գործի մասին մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Էդգար Ծատինյանը բռնության է ենթարկվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Եվ ոստիկանության աշխատողների նկատմամբ հարուցված քրեական գործն այժմ քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։

Հրապարակման մեջ տեղ գտած քննչական բաժնում խոշտանգված լինելու մասը տեխնիկական վրիպակ է և արդեն ուղղված է։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կեղծ տեղեկություն տարածելու դիտավորություն չի ունեցել, տեղի ունեցածը սխալմունք է։ Ներողություն ենք խնդրում թյուրընկալում առաջացնելու համար։

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին Է․ Ծատինյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ցուցումով, և ոստիկանների գործողությունները, ինչպես պնդում են Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները, նպատակ են ունեցել ստիպելու նրան, որ սուտ վկայություն տա ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում։

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում բերման ենթարկելու հանգամանքը փաստվում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին տրված պատասխան գրությամբ։

Գրությունը կցված է։

Հիշեցնենք՝ ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի գործով 2019թ․ ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով (ՀՀ Քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր)։ Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները հայտնել էին, որ ոստիկանները բերման են ենթարկել Է․ Ծատինյանին ու ծեծի ենթարկել՝ ստիպելով վկայություն տալ։

Ապա նրանց փոխանցմամբ՝ սպառնացել են, որ թմրանյութ «գրպանը կգցեն», որից հետո վերջինս կուլ է տվել թմրանյութը։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո, հարազատների պնդմամբ, բժիշկներն անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերել, ինչի հետևանքով նա մահացել է։ 2019թ․ ապրիլի 16-ին, Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը՝ վերջինիս ներկայացուցիչ։

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ Քննչական կոմիտեն երեկ պարզաբանում է տարածել, որ Էդգար Ծատինյանը մահացել է մետամֆետամին կուլ տալու հետևանքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

18:10 17.05.2025

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...

SHANTNEWS

18:00 17.05.2025

SHANTNEWS

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

17:48 17.05.2025

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

Էբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

17:37 17.05.2025

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական ​​արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...

Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում

17:25 17.05.2025

Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ […] ...

Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմ

17:15 17.05.2025

Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմ

Դամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է […] ...

BACK_TO_TOP