«Սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ` կյանքեր փրկելու». շուրջ 170 ընտանիք կստանա նոր բնակարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

«Սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ` կյանքեր փրկելու». շուրջ 170 ընտանիք կստանա նոր բնակարան

22:24 07.06.2019

Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է:

«Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին: Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում են մարդիկ ապրում: Դա արդեն շարունակվում է ավելի քան 10-15 տարի: Այսօր մենք հասել ենք այն վերջնակետին, որ մարդիկ կարող են ունենալ սեփական տանիք, սեփական անկյուն, նորմալ պայմաններ՝ բարվոք և արժանապատիվ կյանքի համար»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Վթարային շենքերում ապրող ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրամադրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում՝ մինչև նոր կառուցվող շենքի շահագործման հանձնվի:

«Այս պահին քաղաքապետարանն ունի որոշակի առկա ֆոնդ, շուրջ 100 բնակարանի մասին է խոսքը, ևս 70 բնակարան այս պահին չի բավարարում, սակայն, հաշվի առնելով այնտեղի կյանքի համար ուղիղ վտանգ ներկայացնող բնակարանային և շենքային պայմանները՝ փլուզումներ ենք արդեն ունենում, մենք այդ ընտանիքներին կտեղափոխենք վարձով ժամանակավոր բնակարաններ՝ համայնքի միջոցների հաշվին: Կհատուցենք բնակիչների բնակարանների ամենամսյա վարձը, մինչև Սիսակյան 3 հասցեում շենքը կհանձնվի շահագործման»,- ասում է փոխքաղաքապետը:

Սիսակյան 3 հասցեում նոր շենքի շինարարությունն ընթացքում է: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման ու հաղորդուղիների անցկացման աշխատանքներ:

«Կառուցվում է 8 հարկանի, երեք մուտքով, 9 բալ սեյսմակայունության շենք: Բնակարանները հանձնվելու են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված՝ հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով: Բնակիչներն իրենց կահույքը տեղադրելու են և ապրեն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Դժվար է մարդկանց հասցնել այն միտքը, որ սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ կյանքեր փրկելու: Իրականում բոլոր բնակարաններում փաստացի տեղի է ունենում բնակարանային բարելավում, որովհետև նույնիսկ ամենամեծ քառակուսի ունեցող բնակարանի տերը այս շենքերում ստանում է գրեթե երեք անգամ ավելի մեծ մակերես, չհաշված, որ ստանում են բարեկարգ, վերանորոգված բնակարան՝ բոլոր համակարգերով ապահովված: Բայց տեսեք, որ կան որոշ բնակիչներ, որոնք ակնկալում են ավելի բարելավում՝ մեկ բնակարանի փոխարեն՝ երկուսը: Բայց օրենսդրությունն ինչպես թույլ է տալիս, դրա սահմաններում է ամեն ինչ արվում: Կլինեն մարդիկ, որ գոհ կլինեն, կլինեն, որ այնքան էլ չէ, համենայնդեպս, դժգոհ մարդիկ չունենք, ինչը ամենամեծ ձեռքբերումն է այս գործընթացում»,- նշում է Հայկ Սարգսյանը:

Առաջիկա մի քանի օրերին կավարտվի ծրագրի իրավական մասը և կսկսվի բուն՝ փաստացի վերաբնակեցման գործընթացը:

«Բնակիչների հետ այս գործընթացի արդյունքը մեզ համար լավ օրինակ կդառնա մյուս շենքերի գործում: Սա գոնե կօգնի մարդկանց մեջ հավատն ու վստահությունը վերականգնել քաղաքային իշխանության հանդեպ:Կհասկանան, որ որևէ մեկը որևէ մեկին խաբելու, մոլորեցնելու կամ ինչ-որ բանից զրկելու հավակնություն չունի: Մենք մի քանի վթարային շենքերում ունենք այս խնդիրը. մարդիկ չեն հավատում, ասում են՝ հիմա դուրս գանք… այնքան այսպիսի փաստաթղթեր են եղել, ոչ մեկը չի գործում: Այս պահին այլ է իրականությունը, այս պահին փաստաթուղթն է այլ: Ամեն դեպքում մենք քաղաքացիներին մատուցում ենք իրավական հնարավոր բոլոր առումներով պաշտպանված իրավունքներ ապահովող որոշումներ, որոնք վաղը ցանկացած իշխանության, ցանկացած ժամանակի համար կապահովեն իրենց իրավունքներին տեր կանգնելու բոլոր հնարավորությունները», – ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

20:40 03.07.2025

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

Ուկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական ​​խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

20:28 03.07.2025

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

20:20 03.07.2025

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...

BACK_TO_TOP