Բժշկական համալսարանն արձագանքել է ՊՎԾ հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Բժշկական համալսարանն արձագանքել է ՊՎԾ հայտարարությանը

18:33 10.06.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բուհի արձագանքը ՊՎԾ հայտարարությանը:

«Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը:

Թե որքանով է պրոֆեսիոնալ, գործընկերային, ճիշտ և տեղին հայտարարություններ անելը մինչև վերահսկողության ենթարկված հաստատության՝ այս դեպքում ԵՊԲՀ-ի պաշտոնական պատասխանը չստանալով, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում շուրջ 6 ամիս ուսումնասիրություններ են իրականացվել՝ ուսումնասիրության ժամանակահատվածն է եղել 2015-2018 թվականները:

Այժմ տեղեկանքում նշված փաստերի մասին. ներկայացված 2 տվյալների ժամանակահատվածը 2015-2016 թվականներն են, սակայն հայտարարության մեջ ՊՎԾ-ի կողմից ներկայացված «փաստերը» դեռևս իրավականորեն հաստատված չեն, ինչի մասին, ի տարբերություն ՊՎԾ-ի, կներկայացնենք փաստարկված և օրենքի տառին համապատասխան: Հավելենք, որ ՊՎԾ-ի տեղեկանքում, հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները՝ թե ֆինանսական և թե կազմակերպչական, գուցե կամ տեխնիկական բացթողում է եղել դրանց չարձանագրումը ՊՎԾ-ի հայտարարության մեջ, կամ ՊՎԾ-ն աշխատանքային նման գործելաոճ է որդեգրել՝ խոսել միայն բացթողումների մասին՝ չսպասելով համապատասխան պատասխանին:

Ավելացնենք, որ ուսումնասիրության ողջ ընթացքում ԵՊԲՀ-ի աշխատակիցները կառուցողական և պատրաստակամ աշխատել են ՊՎԾ ներկայացուցիչների հետ և, ի տարբերություն ուսումնասիրության ընթացքում երկուստեք պրոֆեսիոնալ մոտեցումներին, պետք է փաստենք, որ նման անբովանդակ հայտարարությունն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս և հուսով ենք, որ ՊՎԾ-ն անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կներկայացնի տարատեսակ տարընկալումներից խուսափելու համար:

Վերջում, քանի որ հենց ՊՎԾ-ի կողմից առիթ ընձեռվեց հրապարակային խոսել ուսումնասիրության արդյունքների մասին, կցանկանայինք նաև շնորհակալություն հայտնել ՊՎԾ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում աշխատանքների ամփոփումների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կլինի արհեստավարժ և օբյեկտիվ՝ ինչպես ուսումնասիրության ողջ ընթացքը»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

15:20 17.07.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

15:09 17.07.2025

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...

SHANTNEWS

15:00 17.07.2025

SHANTNEWS

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

14:50 17.07.2025

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:41 17.07.2025

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

14:27 17.07.2025

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...

BACK_TO_TOP