Գյումրու համատիրություններին տեղական բյուջեից գումարներ կհատկացվեն, բայց շենքերի տանիքապատման ծախսերը շատ ավելին են դրանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Գյումրու համատիրություններին տեղական բյուջեից գումարներ կհատկացվեն, բայց շենքերի տանիքապատման ծախսերը շատ ավելին են դրանից

19:59 11.06.2019

Գյումրու ավագանու հաստատմանն է ներկայացվել մի նախագիծ, որով համատիրություններից 16-ին հատկացվելու է մոտ 18 մլն դրամ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար: Եվս 8 մլն դրամ էլ կտրամադրվի շենքերում 220 տեսախցիկներ տեղադրելու համար: Համատիրությունների նախագահները ոչ միայն տեսախցիկների, այլև քաղաքի հին բնակֆոնդում կապիտալ նորոգումներ կատարելու համար նախատեսված գումարները շատ քիչ են համարում։ Տեղական բյուջեից ավելի շատ գումար են ուզել, բայց նվազագույնն է հատկացվում:

Գյումրու Կազաչի պոստ թաղամասի այս շենքերը կոտրված շիֆրերով ու ջրակալած պատերով, ձյան ու անձրևի տեղումներին դիմակայում են արդեն տասնյակ տարիներ։ Բնակֆոնդը տարեցտարի շարքից դուրս է գալիս, լիարժեք սպասարկում չկա։ Բնակիչների խոսքերով՝ երբ բողոքում են, բերում ընդամենը 3 թիթեղ են խփում տանիքին ու վերջ, բայց բնակվարձն ամբողջությամբ գանձում են:

Արդեն 20 տարի է՝ հրատապ է թաղամասի 6 շենքերի տանիքների վերանորոգումը, բայց համատիրությունը նոր անելիք չունի․ շենքերի տանիքները հիմնովին են փոխվելու, ինչը շատ մեծ գումար է պահանջում:

Գյումրու «Կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանի խոսքերով՝ հիմա հասել են մի եզրագծի, երբ մնացել է փոխելու այն շենքերի տանիքները, որոնք մեծ ծախսեր են պահանջում ու այլևս տեղային, մասնակի նորոգումներով հարց չի լուծվի: Կազաչի պոստի շենքերը դրանց թվում են:

Քաղաքի ամենաշատ՝ 230 շենք սպասարկող համատիրության տարեկան բյուջեն մոտ 29 մլն դրամ է: Այսինքն՝ այդ գումարը 1 շենքի կապիտալ տանիքապատմանը կարող է բավականացնել։ Բայց տարվա մեջ միայն 1 շենքի կտուր չէ, որ փոխելու են։ Եվ ինչպես միշտ, դարձյալ գործում է ընդունված տարբերակը՝ տանիքի ծակված ու մաշված հատվածների վրա կարկատաններ են անում:

Գրեթե ոչինչ չի փոխվի նաև տեղական բյուջեից հատկացումից հետո: Այս համատիրությանը տալու են 5 մլն դրամ: Ըստ համատիրության ղեկավարի՝ այդ գումարը կբավականացնի միայն 10-15 շենքերի տանիքներում մասնակի նորոգումներ կատարելուն: Խնդիրներով, փաստորեն, հին բնակֆոնդին չեն զիջում նորերը: 6-8 տարի առաջ կառուցված Մուշ 2/2 թաղամասի շենքերում ծախսեր են պահանջվում «Գլենդել հիլզ» կազմակերպության թույլ տված շինարարական թերությունների վերացման համար։
«Կարին» համատիրությանը նախատեսված է հատկացնել 700․000 դրամ: Առաջնահերթ ծխաօդատար խողովակները կմեկուսացնեն, սա շինթերությունների հետևանք է։

Ըստ «Կարին» համատիրության ղեկավար Սենիկ Եսայանի՝ ծխաօդատարների մեկուսացում չապահովելու պատճառով բնակարաններում ջերմությունը չի պահպանվում: Անցած տարի էլ այս նույն համատիրությունը տեղական բյուջեից հատկացված գումարով ծխատարներին մետաղյա ցանցեր էր տեղադրել: Մուշ 2/2-ի շենքերում այլ բնույթի շինարարական թերություններ էլ կան, որոնք մինչև երաշխիքային ժամկետի ավարտը շինընկերությունը չի վերացրել:

Շենքերից ամեն օր երեսապատման սալիկներ են պոկվում ու ցած ընկնում: Ըստ բնակիչների՝ քարաթափումները դառնում են զանգվածային: «Երազ» համատիրության ղեկավար Սեյրան Պոլոյանի խոսքերով՝ ամեն անգամ աշտարակ-կռունկ են բերում շենքեր, որ երեսպատման քարերն ու տանիքների թիթեղները ամրացնեն: Այս համատիրությունը գումար է խնդրել երեսպատման սալիկներն ու տանիքների թիթեղներն ամրացնելու համար։

 

Առաջին անգամ ու ընդամենը 150 հազար դրամ է տեղական բյուջեից հատկացվելու 38 շենքի համար: Ըստ Սեյրան Պոլոյանի՝ այդ գումարը շատ քիչ է, դրանից իրենք կհրաժարվեն: Համատիրությունը 600.000 դրամ էր ուզել քաղաքապետարանից: Շենքերում տեսախցիկների տեղադրման համար էլ ֆինանսական բաշխումներ կան, թե դրանք որտեղ են տեղադրվելու՝ որոշելու է համատիրությունը ու թե մնացած տեխնիկական աշխատանքներն ինչպես են արվելու, դեռ հայտնի չէ։

Բազմաբնակարան շենքերում գողությունների դեպքերը շատացել են, տրամադրվող տեսախցիկները քիչ են: Տեղական բյուջեից հատկացվող գումարով փակելու են տեսախցիկի ձեռքբերման ծախսերը, իսկ մնացած գործերի համար պահանջվող ծախսերը ենթադրում են, որ համատիրություններն են անելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

20:25 18.06.2025

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

SHANTNEWS

20:00 18.06.2025

SHANTNEWS

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

19:46 18.06.2025

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

BACK_TO_TOP