13:38 11.06.2019
Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի՝ նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը: Նա ասաց՝ խոսել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, փոխանցում է նրանից ստացած տեղեկությունները:
«Ինքս շատ եմ այս հարցերով զբաղվում, նաև ուզել եմ պայմանագիրը, որ տրամադրել են, դրա գնահատականն իրավաբանները կտան, բայց իմ կարծիքով՝ շատ լավ պայմանագիր է կազմված, որտեղ կետերից մեկը վերաբերում է վարորդի՝ չծխելուն, հեռախոսով բարձր չխոսելուն և երաժշտությունը բարձր չմիացնելուն, բայց բոլորս լավ գիտենք` և´ ծխում են, և´ երաժշտությունն են բարձրացնում, և´ հեռախոսով են խոսում: Իմ կարծիքով՝ նախկինում եղած այդ արատավոր երևույթները պետք է վերանան. երբ վարորդը գալիս է աշխատանքի, պայմանագիր են տալիս, այն պետք է ձևական բնույթ չունենա, նա պիտի ծանոթանա դրա հետ, ստորագրի դրա տակ, բայց նաև պետք է պահպանվեն այն կետերը, որտեղ վարորդի իրավունքներն են, այդ թվում՝ աշխատանքի ժամանակը ևս»,- ասաց նա:
Զաքարյանը նկատեց՝ մեծ հաշվով՝ պայմանագիրը պիտի բխի ՀՀ աշխատանքային օրենսգրքից, այն պետք է չանտեսի նաև վարորդների շահերը: Ավագանու անդամը շեշտեց՝ և´ վարորդի իրավունքը պիտի պաշտպանվի, և´ ուղևորի: Նրա կարծիքով՝ վարորդները պետք է ամեն օր առավոտյան բժշկական ստուգում անցնեն, և´ օրենքն այդպես էլ պահանջում է, քանի որ եթե վարորդը պատասխանատվություն է կրում, այդքան մարդու է տեղափոխում, բնական է՝ առողջ և սթափ պիտի լինի ղեկին:
Զաքարյանի համոզմամբ՝ վարորդը պիտի լիարժեք օգտվի իր արձակուրդից, ունենա բժշկական և սոցիալական այլ ապահովագրություններ, կարողանա օգտվել սոցփաթեթից:
«Կարծում եմ՝ շատ լարված ու պատասխանատու աշխատանք է, նրանք շփվում են ամենատարբեր մարդկանց հետ: Ու հենց նրանց իրավունքների պահպանման դեպքում, երբ վարորդները նորմալ աշխատաժամանակ ունենան, հանգստի ժամանակ, նորմալ վարձատրվեն և այլն, շատ ավելի խստորեն կարող ենք պահանջներ ներկայացնել»,- ասաց նա՝ նշելով, որ վարորդը պիտի աշխատի շաբաթական 40-ժամյա գրաֆիկով, դրանից ավելի աշխատանքը պիտի լինի համաձայնեցված:
Ավագանու անդամը հայտնեց՝ այս խնդրի վերաբերյալ քննարկումների կարիք կա, հույս հայտնեց, որ ներքաղաքային տրանսպորտային ցանցը հնարավորինս շուտ կփոխվի, մարդիկ կսկսեն երթևեկել նորմալ, քաղաքակիրթ տրանսպորտով:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...