Վարկեր ունեցող նպաստառուների ստուգումները շարունակվում են․ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+25.09 oC

Վարկեր ունեցող նպաստառուների ստուգումները շարունակվում են․ փոխնախարար

14:31 11.06.2019

Վարկ ունենալը չի նշանակում, որ մարդիկ սոցիալական վատ պայմաններում չեն և կարիքավոր չեն։ Այս մասին այսօր հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։ Նա նշեց, որ այն բանից հետո, երբ վարչապետը բարձրաձայնել է մեծ վարկեր փակող նպաստառուների մասին, կազմվել է խորհուրդ, որը ստուգում է այդ տվյալները։

Փոխնախարարի խոսքերով՝ ինքնին վարկ ունենալը նպաստից զրկելու հիմք չէ, և իրենք մանրամասն քննում են ամեն դեպք խախտումները հայտնաբերելու համար։ Օրինակ՝ հնարավոր է 25 հազար դրամ վարկով հեռախոս վերցրած լինեն, չէ՞ որ դա նույնպես վարկ է։ Բայց կարող են նաև մեծ վարկեր լինել։ Հենց սա են իրենք ստուգում։

Ինչ վերաբերում է արդյունքներին, Սաիյանն ասաց, որ դեռ ժամկետներ չի կարող նշել՝ երբ հայտնի կդառնան արդյունքները։ Հիմա քննարկումներ են անցկացվում, և հայտնի չէ՝ երբ կավարտեն։ Քննարկում են նաև մեխանիզմները՝ ինչպես անել նման նպաստների տրամադրումից խուսափելու համար։ Սաիյանն ասաց, որ քննարկման առարկա է նաև այն, թե որքան վարկ ունենալն է, որ խնդիր է հարուցում, ինչի համար է վերցրել այդ վարկը և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

15:18 18.06.2025

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...

SHANTNEWS

15:00 18.06.2025

SHANTNEWS

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

14:53 18.06.2025

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

ACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

14:36 18.06.2025

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

Հունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 18.06.2025

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

14:16 18.06.2025

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...

BACK_TO_TOP