10:57 13.06.2019
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Sputnik Georgia-ին տված հարցազրույցում խոսել է Վրաստան տեղափոխվելու, այդ երկիրն ու մարդկանց սիրելու, վրացիների ու հայերի նմանության մասին:
«Ես սիրում եմ այս երկրում ապրող մարդկանց: Նրանք իրենց մենթալիտետով նման են հայերին: Ես բացարձակ ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Վրացիներն ու հայերը նույն արժեքներն ունեն, ուստի ես այստեղ ինձ օտար չեմ զգում, այլ, ինչպես իմ հայրենի երկրում… Սիրելի վայրեր շատ կան: Ես շատ եմ սիրում Ռուսթավելիի պողոտան, Շարդենի թաղամասն ու փողոցները: Սիրում եմ հայկական եկեղեցիներն ու դրանց դիրքը հին քաղաքում: Ես այնտեղ հաճախ եմ լինում։ Մասնակցում եմ կիրակնօրյա պատարագներին», – ասել է ՀՀ դեսպանը:
Հայաստանի դեսպանը խոստովանել է, որ պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում արձակուրդ չի ունեցել, ուստի կնոջ հետ այցելում է Վրաստանի տարբեր շրջաններ, տեսարժան վայրեր:
Սադոյանը Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին: Նա այժմ 51 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա: Ռուբեն Սադոյանը մասնագիտությամբ ֆինանսիստ- տնտեսագետ է: Մինչ Վրաստանում նշանակվելը նա եղել է ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերություններըԵրևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...