18:10 11.06.2019
Վերջին երկու օրերին կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի հերթական դեպքի մասին է խոսվում՝ պնդումներով, որ ուշանում է այն օրենքը, ըստ որի՝ վայրի կենդանիներին անազատության մեջ պահելը անհնար կդառնա, իսկ նրանց ծաղրի առարկա դարձնելը, շահագործելն ու բռնության ենթարկելը` խիստ պատժելի:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է շրջակա միջավայրի նախարարությունից, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ.
«Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է մշակվում Շրջակա միջավայրի նախարարությունում, ինչով ֆիզիկական և իրավաբանական անձանց համար կխստացվեն անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պահանջները»,- մեր հարցին ի պատասխան` ասել է շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Հարցին` նախագիծը ե՞րբ կներկայացվի կառավարություն, Արմեն Վարդանյանն այսպիսի պատասխան է տվել.
«Նախագիծը պատրաստ էր ներկայացման, սակայն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումից հետո պահանջ կա օրենքները մոտարկել նաև եվրոպական օրենսդրության հետ, այդ պատճառով հիմա աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ, ժամկետների առումով դժվար է որոշակի բան ասել, աշխատում են հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել»:
20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...