Արմավիրի մարզում տղամարդը հրացանով սպանել է կնոջն ու նրա եղբորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

Արմավիրի մարզում տղամարդը հրացանով սպանել է կնոջն ու նրա եղբորը

18:15 11.06.2019

Սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։  Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիեր` կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։

Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ Ժ. Հակոբյանը սպանված Ջ. Մարտիրոսյանի ամուսինն է, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ նրա կնոջ եղբայրը, ով նշված անձանց սպանել է հրացանով։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

20:54 18.06.2025

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

20:41 18.06.2025

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

Իրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

20:25 18.06.2025

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

SHANTNEWS

20:00 18.06.2025

SHANTNEWS

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

BACK_TO_TOP