Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձավ Կապանի պոչամբարների հոսքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+35.09 oC

Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձավ Կապանի պոչամբարների հոսքերին

11:51 12.06.2019

2018 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նախկինից մնացած պոչամբարների ու հանքերի աղբակույտերի գնահատում։ Դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել նաև եռաչափ մոդելավորում՝ իսկական գնահատական տալու, և դրանից հետո ռեկուլտիվացիայի աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա անդրադարձավ նաև Կապանում պոչամբարներից մեկից դեպի մոտակա գետ հոսող թափոնախառն հոսքերի թեմային։ Գրիգորյանն ասաց, որ այդ հանքի շահագործումով նախկինում զբաղված ընկերությունը պայմանագրով պարտավորություն չունի ռեկուլտիվացնել այդ պոչամբարը, հետևաբար այդ ծրագիրը պետք է իրականացնի պետությունը։ Մյուս կողմից՝ հհանքը շահագործողի կողմից դեպոզիտ վճարված միջոցները բավարար չեն այդ աշխատանքները կատարելու համար։

Հիմա, ըստ Գրիգորյանի, պետք է օրենսդրական աշխատանք են կատարելու, որ նման իրավիճակի առաջ այլև չկանգնեն։ Ինչ վերաբերում է ներկայում առկա նման իրավիճակներին, նախարարը ասաց, որ մտադիր են դիմել դոնոր կազմակերպություններին՝ խնդիրները լուծելու համար։

Հիշեցնենք, որ անձրևային օրերին Կապանում գտնվող պոչամբարներից մեկից հանքային մնացորդները հոսում էին փողոցներով ու լցվում գետը, ինչը տեսանկարահանել են բնապահպանները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 16.07.2025

SHANTNEWS

Թրամփը պատմել է, թե ինչ վերաբերմունք ունի իր կինը ուկրաինական հակամարտության նկատմամբ

14:50 16.07.2025

Թրամփը պատմել է, թե ինչ վերաբերմունք ունի իր կինը ուկրաինական հակամարտության նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է կնոջ՝ Մելանիայի՝ Ուկրաինայի հակամարտության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The New York Post-ը։ «Նա շատ խելացի է։ Նա շատ չեզոք է։ Նա մի փոքր նման է ինձ. նա կցանկանար, որ մարդիկ դադարեին զոհվել», – ասել է նա։ Ավելի վաղ Guardian թերթը գրել էր, որ ԱՄՆ առաջին տիկինը […] ...

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ Փաշինյան

14:40 16.07.2025

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում վստահեցրել է, որ Երևանի ու Բաքվի միջև հաղորդակցություններում միշտ շոշափվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ «Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,-նշել է Փաշինյանը։ ...

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը

14:31 16.07.2025

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են […] ...

Սևիկյանը առաջին գոլն է խփել «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո

14:23 16.07.2025

Սևիկյանը առաջին գոլն է խփել «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո

«Ֆերենցվարոշն» Ավստրիայի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է գերմանական «Կառլսրուեին»։ Հունգարիայի չեմպիոնի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել, իսկ 82-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ Սևիկյանի համար այս գոլն առաջինն էր «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո։ 2024/25 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել […] ...

Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից․ Փաշինյան

14:16 16.07.2025

Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից։ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը բարեկամ երկրներից տարբեր առաջարկներ ստացել և ստանում է, և այդ առաջարկների մասին հանրությունը ուղիղ կամ անուղղակի այսպես, թե այնպես իմանում է։ «Ցանկացած հարց քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային […] ...

BACK_TO_TOP