16:42 12.06.2019
Ազգային ժողովում արդեն մի քանի օր շարունակ նախաքննարկվում էր 2018 թվականի բյուջեի կատարումը, և հանձնաժողովները ընդունում էին ոլորտային պատասխանատու պաշտոնյաներին։ Այսօր այդ նիստերի վերջին օրն էր, ու վերջին քննարկմանը հետևում էր ընդամենը մեկ պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը։
Գործնականում այդ նիստին ներկա էր ավելի շատ մարդ, սակայն, քանի որ նիստի ժամանակ պաշտոնյաներին հարցեր տալու իրավունք ունեին միայն պատգամավորները, ապա վերջին պաշտոնյաների զեկույցներն անցնում էին առանց քննարկման։
Ամենավերջին պաշտոնյան, որ ներկայացրեց զեկույց, ՀՀ վարչապետի աշխատակազմում սփյուռքի գործերի հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանն էր։ Հանձնակատարի՝ նշանակված չլինելու պայմաններում նա էր ներկայացնում նախկին սփյուռքի նախարարության արած-չարածները։
Հենց այդ զեկույցի ժամանակ է, որ գրեթե բոլոր պատգամավորները հեռացել էին դահլիճից։ Վահագն Թևոսյանից բացի, պատգամավորներից ներկա էին նաև Մխիթար Հայրապետյանը և Մանե Թանդիլյանը, որոնք ի պաշտոնե պարտավոր էին նախագահել նիստերը, և նրանց բացակայությունն ավելի տեսանելի կլիներ, քան մյուս բոլոր պատգամավորների բացակայությունը միասին վերցված։
Ի դեպ, ոչ թե Վահագն Թևոսյանին, հենց Մանե Թանդիլյանին պետք է համարել այս նիստերի ամենադիմացկուն պատգամավորը։ Մյուս հանձնաժողովները համանախագահում էին նիստերի՝ միայն իրենց ոլորտային պաշտոնյաների հաշվետվությունների մասը։
Իսկ Թանդիլյանը՝ որպես բյուջետային հանձնաժողովի ղեկավար, համանախագահեց նիստերի ամբողջ շարքը ու լսեց բոլոր զեկույցներն առանց բացառության։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...
21:23 18.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...