13:41 14.06.2019
«Մենք նպատակ ունենք զարգացնել պարտատոմսերի, արժեթղթերի շուկան Հայաստանում, ինչի կարևորության մասին բոլորը խոսում են: Մենք էլ փորձում ենք խոսելուց բացի ինչ-որ քայլ անեն»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Հանձնաժողովը քննարկում է արժեթղթերի շուկայի ակտիվացմանն ուղղված նախագիծը, որի հեղինակներն են Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն:
«Հաճախ մենք գիտենք` ինչ է պետք անել, բայց հաճախ չենք կարողանում իրավական տեխնիկայի տեսանկյունից մատուցել կամ հավասարաչափ քննարկել, թե ինչպես պետք է անել: Այս նախագծով փորձում ենք երկրորդային պարտատոմսերի շուկային աշխուժություն հաղորդել, ինչը կարևորվել է նաև երկրի վարչապետի կողմից»,- որպես նախաբան ասաց Արտակ Մանուկյանը:
Վարազդատ Կարապետյանը մանրամասնեց՝ տնտեսությունը ֆինանսավորելու 2 տարբերակ կա. առաջին՝ երբ մարդկանց խնայողությունները հոսում են բանկային համակարգ և տնտեսությունը բանկերից վարկեր է վերցնում, երկրորդ՝ երբ քաղաքացիները բորսաների միջոցով կարողանում են ֆինանսավորել տնտեսությանը: Քաղաքականությունը, որին ձգտում է կառավարությունը՝ երկրորդ տարբերակը խթանելն է, որ մարդիկ կարողանան պարտատոմսերի և բաժնետոմսերի միջոցով ֆինանսավորել ձեռնարկություններին և գումարը չպտտվի միայն բանկային համակարգի միջոցով:
«Այս նպատակին հասնելու համար 3 փոփոխություն ենք առաջարկում. ասում ենք առաջին՝ այն միջնորդային ծառայությունները, որ օգնում են, որ կարողանանք բաժնետոմսեր և պարտատոմսեր ձեռք բերել, այդ ծառայությունները ԱԱՀ-ից ազատել, նաև հարևան երկրներում են դրանք ազատված և պետք է գոնե նույն մրցակցային պայմաններում լինենք, որովհետև դրանք ձեռք են բերում նաև օտարերկրացիները, պետք է կարողանանք ներդրումները խթանել: Երկրորդ` ասում ենք, եթե ընկերությունը դառնում է հրապարակային, ցուցարկվում է բորսայում, ապա այդ բաժնետոմսերից մարդկանց ստացվող եկամտահարկից ազատենք և երրորդ՝ եթե ընկերությունը ցուցարկված է բորսայում, ապա պարտատոմսերից ստացվող եկամտահարկը նույնպես զրոյացնենք, որովհետև, եթե մարդը պետական կարճաժամկետ պարտատոմսեր է ձեռք բերում, եկամտահարկը զրո է, իսկ ցանկացած տնտեսության մեջ աշխատող ընկերության պարտատոմս է ձեռք բերում, 10 տոկոս է, սա ասում է, որ պետությունը ինքը իրեն գերակա կարգավիճակ է տվել և խանգարում է, որ միջոցները հոսեն դեպի տնտեսության իրական հատված: Մենք պետք է գոնե հավասար պայմաններ ստեղծենք»,- ասաց Վարազդատ Կարապետյանը:
Կառավարությունը այս հարցի շուրջ ներկայացրեց իր հակափաստարկները:
Մանրամասները` տեսանյութում:
09:20 14.05.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...
09:00 14.05.2025
Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանըԿանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...