14:37 14.06.2019
«Եթե ես ընտրվեմ և դառնամ դատական խորհրդի անդամ, մենք պետք է կարգավորենք դատական խորհուրդ, ԲԴԽ մարմինները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը:
Թե ինչու որոշեց առաջադրվել այս պաշտոնում, պատասխանել է.
«Որոշեցի, որովհետև հասկացա, որ այս պահին կարող եմ օժանդակել իմ երկրին այն բարեփոխումների հարցում և գտա, որ իմ ներուժը պետք է, ունեի երկու տարբերակ` շարունակել իմ դատական պրակտիկան, նայել` ինչ է կատարվում և երկրորդ՝ ներգրավվել ու ներդնել իմ ուժերը»:
Հարցին` վստա՞հ է, որ չի ենթարկվի ճնշումների, և այդպիսիք լինելու դեպքում ինչ է պատրաստվում անել, ասել է.
«Իմ մասով երաշխավորում եմ, որովհետև միշտ եղել եմ անկախ, գնահատել իմ անկախությունը, այս պահին կարևոր պայման եմ դրել, որ չեմ գնում ԲԴԽ որպես «Իմ քայլի» ներկայացուցիչ, այլ գնում եմ որպես ԱԺ կողմից ընտրված անդամ, ԱԺ-ն պետք է երաշխավորի ինձ: Այն պահին, երբ իշխանությունները չեն ազդում դատական համակարգի վրա, ինձ հույս է տալիս, որ իշխանությունները չեն փորձի ազդել: Իմ անձնական զգացումներն են, այդպես եմ գնահատում իրավիճակը: Այդ առումով վստահ եմ, որ եթե փորձ կատարվեց ճնշում կատարելու, առաջինն եմ դրա մասին ասելու, չեմ թույլ տա, որ իմ հեղինակությունը նսեմացվի»:
Խոսելով հարցի մասին, թե հավակնո՞ւմ է դառնալ ԲԴԽ նախագահ, ասաց, որ չի կարող հավակնել նախագահի պաշտոնին, ընտրվում է կոլեգիայի կողմից: Իսկ նախագահի հարցը կքննարկվի կոլեգիայի կողմից, հավելեց, որ նախագահը ավելի շատ վարչական աշխատանք է կատարում, իսկ ինքը վարչական աշխատանք չի սիրում:
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...
21:23 18.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...