«Վրաստանը չի զիջի Դավիդ Գարեջին »․ բողոքի ակցիա Թբիլիսիի կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC

«Վրաստանը չի զիջի Դավիդ Գարեջին »․ բողոքի ակցիա Թբիլիսիի կենտրոնում

20:37 15.06.2019

Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում,  քիչ առաջ տեղի է ունեցել  ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» պրոռուսական  կուսակցության բողոքի ակցիան ՝ ընդդեմ հնագույն Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ զարգացող իրադարձությունների:

Կուսակցության ներկայացուցիչների խոսքերով՝ ակցիայի հիմնական նպատակն է ցույց տալ Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ երկրի բնակչությունը չի պատրաստվում հանձնել Դավիդ Գարեջին: Բացի դրանից՝ «Հայրենասերների դաշինքը» պահանջել է հետաքննություն կատարել նախորդ կառավարության ընթացքում Սահմանազատման հանձնաժողովի աշխատանքում և դատապարտել մեղավորներին՝ հիմնականում Սաակաշվիլիին ու նախկին կուսակիցներին:

Կուսակցության ակտիվիստ Դավիթ-Թարխան Մոուրավին  նախկին և ներկա իշխանություններին մեղադրել է  հայրենիքի դավաճանության ու տարածքներ հանձնելու մեջ։

«Ադրբեջանը մեր ռազմավարական դաշնակիցն  է , սակայն դա չի նշանակում, որ նրանց որևէ բան կներենք ու ինչ-որ բան կտանք: Դավիթ Գարջին Վրաստանն է: Սաակաշվիլին վաճառեց այդ տարածքները: Ահա՝ 1995 թվականի հունիսի 13-ի Ադրբեջանի և Վրաստանի պետական ​​հանձնաժողովների արձանագրությունը, որտեղ գրված է, որ Վրաստան-Ադրբեջան սահմանը պետք է որոշվի ըստ 1932-ի քարտեզի: Նախ՝ Սաակաշիլին 2007թ․ հայտարարեց, որ Ալիևի հետ պայմանավորվել են, որ Գարեջիի բարձունքները կհանձնեն նրանց: Ով է նա, որ ազգի փոխարեն նման որոշումներ կայացնի…

Ի գիտություն մեր և Ադրբեջանի իշխանությունների՝ ոչ մի քառակուսի հող չենք զիջի: Այս կառավարությունը նախորդների նման վաճառում է մեր տարածքները: Նրանք 6 հեկտար տարածք նվիրեցին Թուրքիային, թեև չեն խոստովանում դա։ Կառավարությունը պետք է հասկանա, որ մենք չենք նահանջի և ոչ մեկին ոչինչ չենք զիջի»,- հայտարարել է կուսակցության ակտիվիստ Դավիթ-Թարխան Մոուրավին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետո

22:49 14.07.2025

Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետո

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: «Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram […] ...

BACK_TO_TOP