15:12 17.06.2019
«7 խորհրդական ունենալը ձեզ համար ճոխություն է»,- այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը` հարցնելով, թե, ի վերջո, ի՞նչ փոփոխության է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը:
«2030-ին ավելացրել է 102 և կես միավոր: Հաստիքացուցակի ընդհանուր թիվն է 2132»,- հարցին պատասխանել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հաստիքացուցակն «ուռճացված» է որակել՝ ասելով, որ նույն նախագիծն է՝ հանած աշխատանքային ֆոնդը:
«Քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, ասում էինք` թող մնա 4, օգնականներից մնան 2-ը»,- ասել է Խաժակյանը՝ հավելելով, որ ավելացումների կարիք կար տրանսպորտի, վարչությունում, ճարտարապետության ոլորտում, բայց չի արվել:
Երևանի քաղաքապետ Հակ Մարությանն արձագանքել է Խաժակյանի այն հայտարարությանը, թե նախկինում էլ նույն հաստիքացուցակով աշխատում էին, ի՞նչն է փոխվել.
«Ինչպես էր կառավարվում, ինչպես էին աշխատում, եկեք չանդրադառնանք, բայց հիմա ամեն մի դիմում մշակվում է: Պահանջը երեքից չորս անգամ մեծացել, է, բայց նախկինում ավելի քիչ ծավալն են արել նույն հաստիքներով: Մենք ճկռալով աշխատում ենք: Այո´, իրավաբանականում, ճարտարապետականում պիտի բարձրացնենք, վարչության պետերն անընդհատ գալիս, ասում են, որ չեն հասցնում: Օպտիմալացումը չի նշանակում միայն կրճատում: Այս հաստիքացուցակն այսօր շատ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որը գալիս է: Ես ցավում եմ, որ չեք տեսնում տարբերությունը: Այսօր չկա որևիցե դիմում, որ օրենքից դուրս, խախտումներով է մշակվում, ինչ-որ անուն-ազգանուններով»,- ասել է Մարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանում խոսվում է հաստիքացուցակի օպտիմալացման մասին:
Երևանի նոր հաստիքացուցակը հաստատվեց 43 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...