Պետգույքի կոմիտեն Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Պետգույքի կոմիտեն Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատախազություն

16:22 18.06.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դատարան գրություն է ստացվել, որ դիմելով դատարանին` Պետական գույքի կառավարման կոմիտեն նշել է, որ  Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին վարչապետին դիմում է ներկայացրել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` որպես  պետությանը պատճառված վնասի փոխհատուցում: Դատավորը նաև նշել է, որ 2019-ի ապրիլին դիմումատուն նույն խնդրանքով կրկին դիմել էր ՀՀ վարչապետին:

SHANTNEWS.am-ն այս առիթով զրուցել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ, որը մեզ հետ զրույցում տեղեկացրեց` իրենք դիմել են ոչ թե դատարան, այլ դատախազություն.

«Մենք դիմել ենք դատախազություն, որպեսզի ծանոթանանք գործի ընթացքին: Մենք դիմել ենք դատախազություն և ոչ թե դատարան և դիմել ենք գործի ընթացքին իրազեկվելու, ոչ թե գույքը նվիրելու խնդրանքով կամ պահանջով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճի տարածքը պետությանը նվիրաբերելու գործընթացի մասին խոսելիս, Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ Ակնալճի տարածքի հետ կապված՝ կառավարությունը պետք է համապատասխան դիրքորոշում հայտնի, բայց դա էլ պայմանավորված է դատախազության համապատասխան դիրքորոշմամբ:

«Առայժմ դիրքորոշում չկա: Որևէ իրավական ակտով ժամկետ արտահայտելու որոշում սահմանված չէ: Խնդիրն այն է, որ մարդիկ դիմում են ինչ-որ մի բանը նվիրելու ցանկությամբ այն դեպքում, որ չի բացառվում, որ դատական գործընթացի հետևանքով այդ նույն բանը բռնագանձվի: Ստացվում է, որ նվիրեց նախապես, վերջացավ, այլևս բռնագանձվելու բան չունի»,- ասել էր նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP