16:02 26.06.2019
Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքի տարածք՝ ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին, մինչ այժմ իրականացված ծավալներին, առաջիկա անելիքներին:
«Բասենի Գովք» ՍՊԸ կողմից իրականացվող ծրագրի ներդրումային մասը մոտ 1 մլրդ դրամ է, նախատեսվում է 100-150 նոր աշխատատեղի ստեղծում: Նախկին հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցվելու է հյուրանոցային համալիր, առևտրային կենտրոն և սննդի սպասարկման վայր:
Արդեն իրականացվել են հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժման և տարածքի մաքրման աշխատանքները, շինարարական և այլ տեսակի աղբի հեռացումը, տարածքի տեխնիկական հետազննության և հիմքերի ուսումնասիրության աշխատանքները: Կառուցապատման ու շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրով նախատեսվում է երեք տարվա ընթացքում կառուցել և շահագործել չորսհարկանի կառույց, որի առաջին հարկը կզբաղեցնի առևտրի կենտրոնը, երկրորդը` հասարակական սննդի օբյեկտները՝ իրենց խոհանոցային տնտեսություններով:
Երրորդ և չորրորդ հարկերը կզբաղեցնի հյուրանոցը՝ հյուրանոցային համարներով, վարչական և օժանդակ տարածքներով: Կառույցի ստորգետնյա հարկը նախատեսված է հաճախորդների ավտոմեքենաների կայանատեղիի համար, իսկ մյուս հատվածը պահեստային և օժանդակ տարածքների համար:
19:30 21.06.2025
«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...
19:21 21.06.2025
Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. ԷրդողանԻրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...
19:10 21.06.2025
Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համարԲեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...
19:00 21.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...
18:50 21.06.2025
Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցություններըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...
18:40 21.06.2025
Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ըԻրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...