Գիտնականներն ահազանգում են՝ սկսվում է միայնության համաճարակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Գիտնականներն ահազանգում են՝ սկսվում է միայնության համաճարակ

23:02 30.06.2019

Որքան էլ տարօրինակ է՝ համացանցի, տեսակապի լայն հնարավորությունների դարաշրջանում, երբ մեկ հպումով կարելի է շփվել  աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդու հետ, միայնությունն ահագնացող սպառնալիք է դառնում: Գիտնականների հաշվարկով՝ իրենց միայնակ զգացող մարդկանց թիվն անընդհատ աճում է: Ընդ որում, խոսքը տարեցների մասին չէ, ում երեխաներն ամուսնացել են կամ պարզապես հեռացել: Միայնակ են իրենց զգում երիտասարդները, ովքեր սոցիակալան ցանցերի ակտիվ օգտատերեր են: Ակնհայտ է, որ հեռախոսային շփումը կամ սոցկայքերում նամակագրությունը չի փարատում միայնությունը: Զարմանալի չէ, որ Անգլիայում մի քանի տարի առաջ հայտնվել է Միայնության նախարարություն, որը, հասկանալի է, զբաղվում է միայնակ մարդկանց խնդիրներով:

Գիտնականներն ուսումնասիրել են 3 մլն մարդու և պարզել՝ միայնությունը լրացուցիչ ռիսկ է առողջության և երկարակեցության համար, մինչդեռ սոցիալական ակտիվ շփումները դրական են ազդում կյանքի որակի և առողջության վրա, բացի այդ, երկարակեցության հնարավորություն են տալիս:

Միայնությունն ավելի վտանգավոր է, քան ճարպակալումը: Ընդ որում, միայնության համաճարակ նկատվում է ամբողջ աշխարհում:

Գիտնականները ևս մեկ հետաքրքիր հետազոտություն են կատարել՝  ուսումնասիրել են քաղցկեղով հիվանդ 2 մլն մարդու: Պարզվել է՝ զուգընկերոջ առկայությունը մոտ 20 տոկոսով նվազեցնում է մահացությունը: Ամուսնացածներն ավելի հեշտ են ապաքինվում, քան միայնակները: Զուգընկերոջ օգնությունը քաղցկեղով հիվանդներին երբեմն ավելի արդյունավետ կարող է լինել, քան քիմիաթերապիան:

Եզրակացությունը մեկն է՝ ջերմ հարաբերությունների քայքայումը հանգեցնում է  առողջական խնդիրների սրման: Միայնությունը կարող է հակվածություն առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի նկատմամբ, սննդակարգի խանգարման ու ֆիզիկական ակտիվության նվազման պատճառ դառնալ, հենց դրանք էլ  հաճախ դառնում են օնկոլոգիական հիվանդություների առաջացման հիմք:

Խմբավորումներն են առաջ մղել էվոլյուցիան 

Միայնության գործոնը վերլուծելիս՝ գիտնականները որպես ապացույց հիշեցնում են բնությունը, էվոլյուցիան, այն տեղի չէր ունենա,եթե օրգանիզմները միայնակ լինեին: Միայնակները չեն դիմացել գոյության պայքարին մարդկության և բնության էվոլյուցիայի ընթացքում:  Խմբերով ու համայնքներով ապրողները կարողացել են դիմակայել դժվարություններին ու զարգացել են:

 Միայնությունից փրկվելու 5 կանոն

Որպեսզի առողջությունը պահպանենք, երկար  ու ուրախ ապրենք, գիտնականներն ահա թե ինչ խորհուրդներ են տալիս.

  1.  Գրեք այն հարաբերություների մասին, որոնցում այժմ գտնվում եք: Ու՞մ հետ եք շփվում,  ովքե՞ր են մտերիմներն ու հեռավորները, ինչպիսի՞ հարաբերություններ ունեք այդ մարդկանց հետ:
  2. Մինչ ինչ որ տեղ ուղևորվելը կամ ինչ որ գործողություն ձեռնարկելը, «մի պահ նստեք ճանապարհից առաջ», մտորեք, թե ինչ է կատարվում ձեր ներսում, ինչպիսի հակասություններ կան ձեր գիտակցությաւն մեջ: Եթե մի քանի հակասող ձգտումներ ու ցանկություններ կան, և դուք ուշադրություն չեք դարձնում, ապա դրանք հետո ավելի լուրջ խնդիրներ կդառնան:
  3. Օգտակար է հաճախ սեփական անձին հարց ուղղելը՝ ի՞նչ նպատակ եմ ես հետապնդում: Դա հնարավորություն է տալիս կենտրոնանալ կարևորի վրա: Գիտնականները պարզել են, որ այն ամենը, ինչ մարդ քաղում և ստանում է իրականությունից, հենց դա էլ  «ծրագրավորում է» նրա նպատակն ու նպատակակետին հասնելու կարողությունը:
  4.  Լավ կլինի, եթե օրագիր պահեք, գրառեք ձեր  գործերը, ծրագրերը, ցանկություններն ու զգացմունքները: Նշեք, թե ինչպես են կապված  ձեր գործողություններն այն իրականության հետ, որում ապրում եք:
  5. Երջանիկ լինելու համար պետք չէ փոխել ուրիշներին կամ ինքներդ ձեզ, ավելի լավ է  կենտրոնանալ համագործակցության և զգացմունքային կապվածության վրա:

Արի խոսենք

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեպրեսիայի դեմ պայքարի հատուկ ծրագիր է սկսել, որի կարգախոսն է՝ «Արի խոսենք»: Պարզվել է, որ երբեմն պարզապես մերձավորի հետ զրույցը կարող է կանխել ինքնասպանությունը: Հաճախ բավական է միայն դիմել ձեր կողքին գտնվող մարդուն, հարցնել՝ ինչպե՞ս է իրեն զգում կամ ինչ-որ բան պատմել: Այդպիսով, մենք կարող ենք օգնել թե՛ նրան, թե՛ ինքներս մեզ: Զրուցակիցներ գտնելու, նրանց կյանքով հետաքրքրվելու դեպքում մենք բարելավում ենք թե՛ մեր, թե՛ նրանց առողջությունը ու ընդհանրապես օգնում ենք աշխարհն ազատել տագնապներից ու միայնությունից:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

10:32 21.06.2025

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական ​​լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

10:10 21.06.2025

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...

Հրդեհ վագոն-տնակում

09:50 21.06.2025

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP