Ֆրանգուլյանը պարտվեց Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշին և զրկվեց բրոնզե մեդալից. Եվրոպական խաղեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Ֆրանգուլյանը պարտվեց Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշին և զրկվեց բրոնզե մեդալից. Եվրոպական խաղեր

20:35 27.06.2019

Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Վալոդյա Ֆրանգուլյանը Հայաստանի հավաքականից միակ ըմբիշն էր մնացել, որ հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ֆրանգուլյանը, սակայն, վճռորոշ գոտեմարտում անհաջողության է մատնվել:  2-8  հաշվով նա զիջել է Ուկրաինան ներկայացնող հայազգի Գոռ Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ մինչ այդ սփոփիչ գոտեմարտում Ֆրանգուլյանը 3-1 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևին:
Այսպիսով՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել Եվրոպական խաղերում:

Հիշեցնենք, որ վաղը պայքարի մեջ կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության

21:36 16.08.2025

Bloomberg. Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին, սակայն այն պայմանով, որ դա կապված չլինի ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ երաշխիքների նման ձևաչափը առանց Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության կհամապատասխանի Ռուսաստանին։ Ավելի վաղ CNN-ը հայտնել […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:17 16.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 469 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 28.6 կմ խորության վրա։ Ավերածությունների, տուժածների մասին չկան տեղեկություններ: ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:00 16.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7, 7/1 շենքեր, Արամի փ. 2, 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի […] ...

Օգնության են հասել փրկարարները

20:55 16.08.2025

Օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել […] ...

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

20:53 16.08.2025

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

Միացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ, պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ մանրամասն ներկայացրեց զրույցի բովանդակությունը, որը շատ ավելի ծավալուն էր, քան մենք տեսանք մամուլի ասուլիսում։ Եվ հիմա անվտանգության երաշխիքները օրակարգում են։ Եվ լավ լուրն այն է, որ Ամերիկան պատրաստ է […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

20:47 16.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատար-րերը (մոտ 40 քմ)։ ...

BACK_TO_TOP